>

Խոյ: Իսկական ժամանակն է ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար: Ներընտանեկան հարաբերությունները գերազանց կլինեն: Ստիպված կլինեք կարևոր որոշում կայացնել, բայց մի շտապեք վերջնական որոշում կայացնելու հարցում:

Ցուլ: Փորձեք այսօր ոչ մի լուրջ գործ չպլանավորել ու չանել: Հնարավոր է, որ հիասթափվեք ու այլևս երբեք չփորձեք անել այն, ինչ մտածել եք, այնպես որ, զինվեք համբերությամբ:




Քոչարյանի զոհերը

Երկվորյակ: Հին ընկերների օգնության ու աջակցության կարիք կզգաք: Մարդկանց հետ շփման մեջ համբերատար ու նուրբ եղեք, հակառակ դեպքում կարժանանաք կոպիտ վերաբերմունքի:





Խեցգետին: Վեճերն ու կոնֆլիկտները բացառված չեն և եթե անզուսպ լինեք, չկառավարեք ձեր զգացմունքները, վեճի պատճառ հենց դուք կհանդիսանաք:

Առյուծ: Հարաբերություններ պարզելու համար լավագույն օրը չէ: Օրը արագ կանցնի: Ժամանակը ճիշտ դասավորեք և ամեն ինչ կհասցնեք:

Կույս: Ճակատագրական փոփոխություն է սպասվում: Հաճելի անակնկալները կուղեկցեն ողջ օրվա ընթացքում:


Կշեռք: Հանգիստ ու հանդարտ օր է սպասվում: Ոչ մի հաճելի կամ տհաճ անակնկալ չի լինի, այնպես որ, փորձեք վայելել ստաբիլ վիճակը:

Կարիճ: Հաճելի օր է սպասվում: Ողջ օրը ձեզ կուղեկցի բարձր տրամադրությունը: Սիրելիի հետ հարաբերությունները նոր փուլ կթևակոխեն, եթե միայնակ եք, անպայման կգտնեք ձեր երկրորդ կեսին:



Աղեղնավոր: Հանգիստ օրը կփորձեն խաթարել ձեր շրջապատի անհավասարակշիռ մարդիկ: Փորձեք չշփվել նրանց հետ և ամեն ինչ նորմալ կլինի:

Այծեղջյուր: Շատ բեղմնավոր օր է սպասվում: Բոլոր գործերn ու ծրագրերը կընթանան հաջող: Եթե միայնակ եք, բացառված չէ կյանքի կեսին հանդիպելը:

Ջրհոս: Ձեր շրջապատում կան մարդիկ, որոնք փորձում են ձևանալ այն, ինչ չեն: Զգույշ եղեք երկերեսանի մարդկանցից, փորձեք թացը չորից տարբերակել:

Ձկներ: Հին ծանոթից կամ ընկերոջից նորություն կստանաք, ինչը ձեզ շատ կուրախացնի: Դրական օր է, զբոսնեք, լավ միջավայրում ժամանակ անցկացրեք, հանգստացեք:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->