>

Այո՛, հարաբերությունները հիմնված են փոխզիջման վրա, սակայն կան բաներ, որ կինը երբեք չպետք է հանդուրժի:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 9 բան, որ երբեք չպետք է հանդուրժի իրեն հարգող կինը:




Քոչարյանի զոհերը

1. Եթե նա ձեզ խնդրում է վճարել առաջին ժամանդրությանը կամ էլ, առհասարակ, ժամադրություններից որևէ մեկի ժամանակ: Սա կարող է հետամնաց թվալ, սակայն մի բան է, երբ դուք եք առաջարկում հաշիվը կիսել, մեկ այլ բան է, երբ նա է ձեզ դա առաջարկում:





2. Եթե ուշանում է առանց զգուշացնելու: Բացի ուշանալուց՝ չի էլ կարողանում կարգին բացատրել, թե որն էր պատճառը:

3. Առհասարակ չի գալիս: Խոսքը չի վերաբերում ինչ-որ հատուկ դեպքերին, երբ ինչ-որ բան է պատահում, որի պատճառով նա չի կարողանում գալ:

4. Անընդհատ հետաձգում կամ չեղյալ է հայտարարում ձեր համատեղ պլանները: Սա առնվազն տհաճ է, առավելագույնս՝ վիրավորական:


5. Խաբում է: Կապ չունի, թե ինչի վերաբերյալ է նա խաբում, սուտը սուտ է, այսօր՝ աննշան, վաղը՝ նշանակալից:

6. Նվաստացնում է ձեզ իր կատակներով: Կատակները պետք է ժպիտ պարգևեն, այլ ոչ նվաստացնեն կամ վիրավորեն:



7. Ձեզնից գումար է խնդրում: Կամ էլ առաջարկում ձեր անունով վարկ ձևակերպել իր համար:

8. Անթաքույց կերպով ուսումնասիրում է այլ կանանց/ֆլիրտի դիմում: Սա չափազանց տհաճ է և վիրավորական: Չկա երաշխիք, որ ֆլիրտին չի հետևի դավաճանությունը:

9. Ձեզ ներկայացնում է որպես պարզապես ընկերուհու, այլ ոչ իր սիրելիի: Իսկ սա պարզապես ահազանգում է այն մասին, որ նա ձեզ լուրջ չի վերաբերվում:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->