>

Քաղաքացիական պատերազմը երկրի ներսում ներքաղաքական ճգնաժամի հետևանքով տարբեր քաղաքական,

սոցիալական, էթնիկ և (կամ) այլ խմբերի միջև զինված առճակատումն է։




Քոչարյանի զոհերը

Հայաստանում հետհեղափոխական ճգնաժամը հասցրել է երկրի տնտեսության քայքայմանը,





հասարակության ազգային, սոցիալական, գաղափարական և քաղաքական խորը պառակտմանը և որպես հետևանք՝ անտանելի ատելության մթնոլորտի ձևավորմանը:

Ինչպես տեսնում ենք՝ Հայաստանում բոլոր նախադրյալները ստեղծված են քաղաքացիական պատերազմ հրահրելու համար,

կասեմ ավելին՝ այն վաղուց սկսվել էր և գտնվում է «հիբրիդային» փուլում:


Կարծում եմ անհրաժեշտ է արձանագրել, որ հայտնի քաղաքական գործիչը,

փաստորեն, իր հայտարարությամբ քաղաքացիական պատերազմի նոր փուլի մասին է ազդարարել,



այն է՝ մտադրությունը և պատրաստակամությունը բացահայտ և անհամաչափ բռնի ուժ գործադրել իրեց հետ անհամաձայն հայրենակիցների նկատմամբ։

Հ.Գ. Արձանագրենք նաև, որ Նյուտոնի երրորդ օրենքը գործում է անկախ ամեն ինչից.

«Ազդումը միշտ ունի հավասար և հակադիր հակազդում»….

Այնպես որ՝ յուրաքանչյուրը, մանավանդ՝ քաղաքական գործիչները հայտարարություններ անելուց առաջ արժե մտածեն հետևանքների մասին։

Արշավիր Սուրենի Ղարամյան
Arshavir Gharamyan

Сообщение Արշավիր Ղարամյանը հայտարարությամբ է հանդես եկել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->