Հարգելի իշխանություն, հարգելի ոչ պրոֆեսիոնալ ուժային կառույցներ,
Քոչարյանի զոհերը
Երևանի փողոցներում տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե ժողովրդավարություն է,
այլ խուլիգանություն և լկտիություն, բավական է Ժողովրդի «հոգեկան վիճակին» անտեսեք։
Եթե դուք իսկապես ի վիճակի չեք այդ մի քանի հարյուր դրամագլուխներին լիկվիդացնելու և խուսափելու մի շարք զզվելի և խայտառակ իրավիճակներից,
ապա համառություն գտեք և դիմեք հանրությանը․ վստահ եմ, որ Երևանի աղբը առանց Քաղաքապետարանի աղբահանման մեքենաների օգնության, հաշված րոպեների ընթացքում կմաքրվի…
Այս իրավիճակը ի ցույց է դնում, որ երկրում բարձիթողի վիճակ է, ոչ ոք իր տեղում չէ, սթափվեք և կոնկրետ գործի անցեք..
Հ.Գ. Հիշում եմ, 2018 թ-ի հեղափոխության հաղթանակից հետո Վրաստանի նախկին Վարչապետ Սահակաշվիլին ողջունելով հայ ժողովրդին մեկ կարևոր բան ասեց,
որ հեղափոխությունը պահպանելու առաջնային քայլը պետք է լինի երկրի օլիգարխներին կուլակաթափ անելը, ինչը նա թերի էր արել և նա ասաց, հակառակ պարագայում, շատ կարճ ժամանակ անց, օլիգարխները իրենց ֆինանսներով «քաոսի» կվերածեն ձեր հեղափոխությունը..
Բայց ՀՀ-ի «Իմ Քայլականները» այդպես էլ ոչ լսեցին, ոչ էլ գործեցին.. Ես կարծում եմ․ որ դեռ ուշ չէ.. Շտապեք։
Сообщение Հարգելի իշխանություն, հարգելի ոչ պրոֆեսիոնալ ուժային կառույցներ….Հայկ Թորոյանը կոչով է հանդես եկել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.