>

Շատ կանայք չգիտեն, թե ինչպես պետք է ճիշտ բիսկվիթ պատրաստել: Այդ պատճառով մենք հաճախ այն գնում ենք խանութում և նոր միայն տորթ պատրաստում: Բայց, համաձայնեք, որ դրանք ոչ միշտ են այնքան թարմ և թեթև լինում, որքան ցանկանում ենք:

Բաղադրությունը`




Քոչարյանի զոհերը
  • Ձու – 4 հատ,
  • շաքարավազ – 150 գր,
  • ալյուր – 150 գր,
  • խմորիչ – 1 թեյի գդալ,
  • վանիլին (ըստ ճաշակի):

Պատրաստման եղանակը` Ձուն հարում ենք, ավելացնում շաքարավազ և դնում ջրային վաննան, մարմանդ կրակի վրա: Զանգվածը խառնում ենք: Շաքարավազը լուծվելուց հետո հանում ենք գազօջախի վրայից:





10 րոպե զանգվածը հարիչով հարում ենք: Ստուգելու համար՝ արդյո՞ք ձուն լավ է հարվել, մատով անցնում ենք զանգվածի վրայով. եթե մատի հետքը չի անհետանում, ուրեմն՝ բավարար չափով հարվել է:


Ավելացնում ենք ալյուր և խմորիչ, խառնում ենք: Խմորը լցնում ենք յուղով պատված ձևամանը: Հարկավոր է այն թխել 20-30 րոպե, 200 աստիճանով տաքացված ջեռոցում:

Բիսկվիթի պատրաստ լինելը ստուգում ենք ոչ թե փայտիկով, այլ մատներով: Թեթևակիորեն սեղմում ենք խմորը. եթե այն սպունգի նման վերականգնում է ձևը, ուրեմն՝ պատրաստ է:



Հակառակ դեպքում որոշ ժամանակ ևս շարունակում ենք պահել ջեռոցում: Բարի ախորժակ…

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->