>

Բալասանյան Արթուր Սերյոժայի

Արթուրը ծնվել է 2001թ. հունվարի 28-ին Երևանում։




Քոչարյանի զոհերը

Սովորել Իսակովի անվան թիվ 132, այնուհետև Մուշեղ Գալշոյանի անվան 148 ավագ դպրոցում։





Դպրոցն ավարտելուն պես ընդունվել է Գեղարվեստի ակադեմիայի Ինտերիեր դիզայն բաժինը և զորակոչվել բանակ։ Ծառայությունն անցկացնում էր Ջաբրայիլում։

Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմը սկսվելուն պես , Արթուրը իր դիրքապահ ընկերների հետ գտնվում էր առաջնագծում: Անձնազոհ կռիվ տալով թշնամու դեմ՝ Արթուրը անմահացավ պատերազմի հենց առաջին օրը՝ (չնայած ԴՆԹ-ն հաստատվեց փետրվարին) անավարտ թողնելով իր սերն ու բազում երազանքներ, որ դեռ պետք է իրագործեր…


Նրա մասին առանց ժպիտ խոսել հնարավոր չէ։ Ընկերասիրությունը առանձնահատկություններից մեկն էր։

Ամեն շրջապատում տարբերվող , երևացող։



Բոլորին միշտ ուրախացնող, կյանքը եռում էր նրա մեջ։ Այնքան կյանք ու բարություն կար նրա մեջ, համեստություն, շնորհք: Մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր։
Անգամ ծանր պահերին ժպիտն անպակաս էր:

Մեր ՀԵՐՈՍ, մեր հավերժ զինվոր, դու մեզ համար միշտ ողջ ես, քո լայն թիկունքով մեր կողքին կանգնած՝ մեզ պահապան:

Բոլորիս համար դժվար կլինի, բոլորս խեղդվում ենք…

Հավե՜րժ Փառք, Բալասանյան Արթուր։

Сообщение Մեր ՀԵՐՈՍ, մեր հավերժ զինվոր, դու մեզ համար միշտ ողջ ես, քո լայն թիկունքով մեր կողքին կանգնած՝ մեզ պահապան․․․․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->