>

Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա իր արտահայտություննեի համար ռազմավարկան գործընկերոջից ձեռք բերված սպառազինության վերաբերյալ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը «Իսկանդեր»-ի մարտունակության վերաբերյալ: Ըստ նրա՝ Փաշինյանը շատ հեռու է «Իսկանդեր»–ի վիճակի մասին խոսելուց, դրա մասին պետք է ՊՆ մասնագետները խոսեն:




— Պարոն Օհանյան, Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կիրառվել, ասել է, որ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով: Ի՞նչ կասեք այս հայտարարության մասին, ինչ է նշանակում պայթել է 10 տոկոսով:


— Նախ ասեմ, որ Փաշինյանը չէ այն մասնագետը, ով կարող է գնահատական տալ «Իսկանդեր»-ի տեխնիկական վիճակի և մարտական կիրառման պիտանելիության վերաբերյալ:





Դրա մասնագետները ՀՀ ԶՈւ Հրթիռահրետանային վարչության համապատասխան մասնագետներն են: Այդ մասնագետներն են, որ «Իսկանդեր»-ի գնման գործընթացի սկզբնական փուլում ՌԴ են գնացել, փորձարկել են բոլոր առումներով, ստուգել են և՛ համակարգի, և՛ հրթիռների տեխնիկական վիճակը:

Կարծում եմ, որ նաև այս տարիների ընթացքում ՊՆ և տվյալ վարչությունն ունեն պլան «Իսկանդեր»–ի համապատասխան վիճակում պահպանման թե՛ համակարգի, և թե՛ հրթիռների հետ կապված տեխնիկական սպասարկման, և՛ մարտունակության անընդհատ ստուգման հետ կապված՝ նկատի ունեմ տարբեր մարզումների և զորավարժությունների միջոցով: «Իսկանդեր»–ը , երբ ընդունվել է, ամեն ինչ նորմալ վիճակում է եղել և դրանում համոզվել են պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի համապատասխան մասնագետները:

«Իսկանդեր»-ի օգտագործումը ԶՈՒ պլանի համաձայն նախատեսված է հակառակորդի կարևորագույն օբյեկտների խոցման համար: Իսկ թե այն որ փուլում և ինչպես է օգտագործվել, դրա պատասխանը ես այսօր չունեմ:


Ինչ վերաբերում է 10 տոկոս պայթելուն, ապա ես չգիտեմ, թե դա ինչ է նշանակում՝ ի՞նչ է, երբ որ կրակել են, խոցել են 10 տոկոսը չի՞ պայթել, 90 տոկո՞սն է պայթել: Հենց այդ արտահայտությունները անողից պիտի պարզել, թե ինչ է նկատի ունեցել: Ես կարող եմ ասել հետևյալը՝ Նիկոլ Փաշինյանը շատ հեռու անձնավորություն է, որ գնահատական տա «Իսկանդեր»–ի ընդհանուր վիճակի մասին:

— Պարոն Օհանյան, ՊՆ, ԳՇ-ն չպետք է պարզաբանող հայտարարությամբ հանդես գա:



— Պաշտպանության նախարարությունը երկու կողմից ոչ հարմար կամ ճնշված վիճակում է պարտությունից հետո, նաև սահմանային իրավիճակից ելնելով, ինչպես նաև այն խնդիրներից որոնք դրված են ՊՆ-ի առաջ՝ ԶՈՒ մարտունակության վերականգնման, բնականոն հիմք մտնելու։ Եվ երկրորդը՝ նրանք գտնվում են ապիկար, հիվանդ իշխանությունների ենթակայության ներքո և դրա համար լռում են: Բայց լավ կլինի, որ մասնագետները մեկնաբանեն:

— Պարոն Օհանյան ռուսական մամուլը անդրադառնում է Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով որ «Իսկանդեր»–ը անգործունակ է անվանել՝ քաջ հասկանալով, որ վնասում է ռազմավարական հարաբերություններին:

— Զենքի հետ կապված խնդիրները, որոնք ընդգրկում են լայն շրջանակ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն, լուծվում են, կամ դրա մասին ասվում է՝ հաշվի առնելով գաղտնիության սկզբունքը, տվյալ սպառազինության տեսակի կարևորությունը և այդ ամենը կոնֆիդենցիալ պիտի լինի: Ինքը այդպիսի արտահայտություն է անում, դրա համար պետք է պատասխան տա:

Արդեն գիտեք, ես ոչ մի բանից չեմ զարմանում, նրա բոլոր հայտարարությունները մեծամասամբ մեկը մյուսին հակասում են, մեծ մասը պարզվում է՝ սուտ է:

Դիտեք նաև՝

Сообщение Սեյրան Օհանյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին․ Նոր Փաստեր появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->