>

«Իսկանդերների» թեմային անդրադարձել է նաեւ հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը։ Նա մասնավորապես գրել է, որ եթե «Իսկանդերների» թեման բացվել է, ապա մի բան էլ ինքն է պատմելու։

Դիտեք նաև՝




Քոչարյանի զոհերը





Մեդիամենեջերը մանրամասնել է, որ մոտ մեկ ամիս առաջ Մոսկվայում ինքը ծանր եւ երկարատեւ զրույց է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ։ «Ամեն ինչի մասին չեմ կարող պատմել, բայց «Իսկանդերի» մասով մեջբերեմ Օնիկի հետևյալ խոսքերը.

«Պատերազմի 3-րդ օրը ես, որպես Գխավոր շտաբի պետ, որոշեցի «Իսկանդեր» կիրառել երկու ռազմավարական օբյեկտների ուղղությամբ. Բաքու-Ջեյհան նավթամուղը և ևս մեկի։ Փաշինյանը կտրականապես արգելեց, թեև ռուսները հասկացրել էին, որ «ձեր գործն է ու ձեր պատերազմը»։


Շուշիի ընկնելուց երեք օր առաջ ես Փաշինյանից թույլտվություն խնդրեցի երկու «Իսկանդեր»- ներով հարված հասցնել հակառակորդի կենդանի ուժի հսկայական կուտակմանը՝ հենց Շուշիի ստորոտին:

Փաշինյանը կտրականապես արգելել է ՝ ասելով, որ համաշխարհային հանրությունը մեզ անիծելու է, եթե մենք միաժամանակ սպանենք թշնամու մի քանի հազար զինվորների։


Ինձ միայն մեկ անգամ է թույլատրվել կիրառել «Իսկանդեր»-ը՝ Շուշիի ուղղությամբ: Եվ ես այն կիրառեցի:

Մենք օգտվեցինք դրանից և հասցրեցինք մի քանի տանկ մտցնել քաղաք։ Երկու օր անց ինձ հրաման եկավ ՝ թողնել Շուշին և նահանջել»», — պատմել է Գաբրելյանովը։

Сообщение Ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետին ․ Նոր բացահայտում «Իսկանդերների» թեմայով появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->