>

Երեկ ՀՀ պատմության համար բեկումնային, բայց ինձ համար նաև շատ տհաճ օր էր։

Ժամը 16.45-ի սահմաններում 27 ավտոբուսից (կարծես 16 34 համարով) Մաշտոց-Թումանյան կանգառում իջնելիս գողացան իմ դրամապանակը, մեջը՝ 41.000 դրամ, հիմնականում գրախանութների զեղչային քարտեր ու շքամուտքի չիպ-բանալի։




Քոչարյանի զոհերը

Ավտոբուսը լիքը չէր։ Իմ կանգառին հասնելիս, երբ փողը հանեցի ու պորտմանս տեղը դրեցի, իմ շուրջը խմբվեցին երիտասարդներ։ Տրդատին իջեցրի ու վեր կացա։ Մարդիկ տեղ չտվեցին ու Տրդատին սեղմեցին մարմիննով։





Զգուշացրեցի, որ տեղ տան։ Տրդատին բաց թողեցին, բայց նույն կերպ ինձ սեղմեցին։ Ջղայնացա, գոռացի՝ տեղ տվեք։ Ու ջղայնացած իջա, որովհետև երբեք չէի տեսել, որ երեխային տեղ չտան։


Իջա թե չէ, հիշեցի, որ նման մի բան եղել էր ուսանող ժամանակ, երբ երթուղային նստելուց մի խումբ շաաաատ հաստաքամակ կանայք ինձ բրդբրդելով հրեցին մեքենայի վրա, բայց երթուղային չնստեցին։

Իջնելիս տեսա, որ պորտմանս չկա։ Ու էս անգամ բնազդաբար առաջինը դա ստուգեցի։ Չկար։ Վազեցի ավտոբուսի հետևից, բայց Տրդատի հետ հնարավոր չէր։ Դիմեցի ոստիկանություն։



Ինքնակամ վերադարձնելու դեպքում, խոստանում եմ դիմումս ոստիկանությունից հետ վերցնել։

Ընկերներ, խնդրում եմ տարածեք, գուցե կարդան։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->