>

–Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում բավական տաք ձմեռ էր, նույնիսկ կարելի է ասել՝ ձյուն չէր գալիս, շատերին թվում էր՝ կլիման փոխվել է մեր տարածաշրջանում և էլ սաստիկ ձմեռներ չենք ունենալու։ Բայց այս տարի հունվար ամիսը բավական ցուրտ էր ու ձնառատ, ինչո՞վ է




Քոչարյանի զոհերը

պայմանավորված կլիմայի այդպիսի փոփոխությունը։ -Վերջին տարիներ ասելով՝ նկատի ունեք 2018, 2019, 2020 թվականների ձմեռները։ Իսկ ինչո՞ւ չեք հիշում 2017 թվականը, երբ ունեցանք մեր հարյուրամյակի ամենաձնառատ ու ցուրտ ձմեռներից մեկը։ Երբ կլիմայական վերլուծություն ենք





կատարում, գիտական ուսումնասիրություն, մինիմալը 100 տարվա կտրվածքով ենք դա անում, տեսնում ենք, որ վերջին 3-4 տարիները, երբ իրար հետևից կրկնվում են ձմեռները տաք, մեր կլիմայական պայմաններին բնորոշ երևույթ են։ Առաջին տարին չէ, որ 3 տարի իրար հաջորդել են տաք ձմեռներ։ Այդպես եղել է 1940-ականներին, 50-ականներին, 60-ականներին։

-Փետրվարին ամպրոպ ունեցանք, անձրև ու կարկուտ տեղաց, դա բացառի՞կ էր։ -Հազվագյուտ հանգիպող երևույթ է, բայց աննախադեպ չէր։ Այսինքն՝ նման երևույթ կարող է գրանցվել 30 տարին մեկ անգամ, 20 տարին մեկ անգամ, բայց դա աննախադեպ չէ, որ ասենք՝ առաջին անգամ փետրվարին ամպը որոտաց։


–Այս ընթացքում օդերևութաբանական քարտեզներն ի՞նչ են ցույց տալիս, այս օրերին նոր ցիկլոններ մոտենո՞ւմ են մեր տարածաշրջանին։ -Միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում փետրվարի 24-ին և 25-ին ջերմաստիճանի նվազում կլինի։ Բացառությամբ այդ 2 օրվա՝ մինչև ամսվա վերջին օրը մենք ցուրտ ներխուժումներ չունենք, իսկ փոքր տաք հոսանքներ գալու են փետրվարի 27-ին և 28-ին։ Հետո նորից մարտի սկզբին դրանք կընդհատվեն ցուրտ ներխուժումներով։ Այդպես է գալիս



հայաստանյան գարունը։ Կայուն գարուն ունեցել ենք մեկ անգամ՝ 2018 թվականին։ Դա այն հազվագյուտ տարիներից էր, երբ առանց ցուրտ ներխուժումների կայուն մենք ունեցել ենք անցում դեպի ամառ։ Ծիրանենին ծաղկել է մարտի սկզբին, չի ցրտահարվել։ Բայց այդպես 100 տարվա մեջ կարող է 2 տարի լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Իրինա Մկրտչյան

  • During the last few years, the winters in Armenia were quite warm, we can even say that there was no snow, many people thought that the climate had changed in our region and we would not have severe winters. But this year January was quite cold and snowy, what is the reason for such climate change? – By saying recent years, you mean the winters of 2018, 2019, 2020. And why don’t you remember 2017, when we had one of the coldest and coldest winters of our century? When we do climate analysis, scientific research, we do it for at least 100 years, we see that the last 3-4 years, when winters are repeated one after the other, are a

  • phenomenon typical of our climatic conditions. It is not the first year that warm winters have followed each other for 3 years. That was the case in the 1940s, 50s, 60s.
  • We had a thunderstorm in February, rain and hail, was that exceptional? – It is a rare event, but it was not unprecedented. In other words, such an event can be registered once in 30 years, once in 20 years, but it is not unprecedented to say that the cloud thundered for the first time in February.

  • What do the meteorological maps show during this period? Are new cyclones approaching our region these days? – Only in Lori, Tavush, Syunik, Artsakh on February 24 և 25 the temperature will decrease. Except for those 2 days, until the last day of the month, we do not have cold intrusions, and small hot currents will come on February 27 և 28. Then again in early March they will be interrupted by cold incursions. This is how the Armenian spring comes. We had a stable spring once, in 2018. It was one of those rare years when we had a transition to summer witho

Сообщение ‼Նման երևույթ գրանցվում է 30 տարին մեկ անգամ.. պատրաստվեք ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին появились сначала на .


от admin

-->