>

Արդեն երկու օր է տեղեկություններ են տարածվում, որ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ

Արթուր Վանեցյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շատ թեժ վիճաբանել են:




Քոչարյանի զոհերը

Այնքան լարված է եղել իրավիճակը, որ այն վերածվել է ծեծկռտուքի:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանը հարվածել է Իշխան Սաղաթելյանին ու վերջիններս այժմ միմյանց հետ որեւէ շփում չունեն:





Ու նշվում է նաեւ, թե դա է պատճառը, որ Արթուր Վանեցյանն արդեն երկու օր է չի մասնկացում ընդդիմության կողմից կազմակերված քայլերթերին:

ArmLur.am-ն այս հարցերի շուրջ զրուցել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ, պարզելու համար, թե որքանով են իրական այս տեղեկությունները:


«Նման ինֆորմացիա տարածողները գլուխները պատով են տվել՝ պատը՝ գլխովը:

Իշխան Սաղաթելյանն իմ ընկերն է, որեւէ տարաձայնություն մեր մեջ առհասարակ չկա, բացի այն, որ մենք ընկերներ ենք, նաեւ քաղաքական համախոհներ ենք, թիմակիցներ ենք ու նման ֆեյք լուրերով անհնար է մեզ գժտեցնել:

Իշխանական ֆեյքերի ֆաբրիկայի հերթական տարածվող կեղծ լուրերն են, որն իրականության հետ որեւէ աղերս չունի:



Ես վստահեցնում եմ, որ նման կեղծ լուրերով որեւէ մեկը չի կարող մեր միջեւ տարաձայնություններ մտցնել«,-հայտարարեց Արթուր Վանեցյանը:

Վանեցյանը կոչ արեց նաեւ իրավապահ համակարգի ուշադրությունը նման ֆեյք լուրերի վրա՝ հորդորելով հայտնաբերել այն անձանց, ովքեր զբաղված են նման կեղծ ինֆորմացիաներ տարածելով:

«Սա վնասում է մեր հեղինակությանը, ու նման զրպարտություններ տարածողները, պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն օրենքի առջեւ»,-եզրափակեց Վանեցյանը:

Դիտեք նաև՝

Сообщение Արթուր Վանեցյանը՝ Իշխան Սաղաթելյանի հետ շատ թեժ վիճաբանելու մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->