>

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Մարտին Դանիելյանը Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Կինո Հայրենիքի» դիմաց բախվել է ստորգետնյա բետոնե պատնեշներին, կոտրել դրանք և առաջ ընթանալով, բախվել «Կինո Հայրենիքի» տուֆե հսկայական սյուներից մեկին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության

են հասել «Կինո Հայրենիքի» աշխատակիցները, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Մինչ բժիշկների ժամանումը, «Կինո Հայրենիքի» աշխատակիցները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և առաջին բուժօգնութունն են ցուցաբերել, որից հետո բժիշկները նրան արդեն տեղափոխել են հիվանդանոց: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Դեպքի վայր են




Քոչարյանի զոհերը

ժամանել նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ու Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը: Ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու մի քանի անդամներ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հեթապահ Արսեն Հարութնունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և





վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Շտապօգնության բժիշկները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնեցին, որ վարորդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Մինչ վթարի վայրում աշխատում էր ՃՈ հետաքննիչը, շտապօգնության կայանից ահազանգ ստացվեց, որ վիրավորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, ինչի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի

պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/02/25/1180051/




A big car accident took place in Yerevan a while ago. At around 00:10, 27-year-old Martin Danielyan, a resident of Yerevan, crashed into a concrete barrier in front of Kino Hayrenik on Arshakunyats Avenue in front of Kino Hayrenik, breaking them and colliding with a giant tufa of Kino Hayrenik. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, the driver of the accident, who was first treated b

the employees of “Kino Hayrenik”, was taken to “Erebuni” medical center. Before the arrival of the doctors, the employees of “Kino Hayrenik” took the driver out of the car, gave him first aid, after which the doctors took him to the hospital. Two fire brigades from the Yerevan Fire and Rescue Detachment of the Rescue Service of the Ministry of Emergency Situations arrived operatively. Yerjan Traffic Police officers also arrived. The head of Shengavit administrative district Razmik Mkrtchyan and the head of the construction and improvement department of Yerevan Municipality Grigor Harutyunyan also arrived at the scen

e. Several members of the Council of Elders of the “Prosperous Armenia” faction of the Yerevan Municipality also arrived. Arsen Harutyunyan, the responsible duty officer of the Yerevan Traffic Police Operative Management Center, passed the information about the accident to the Traffic Police Traffic Accident Investigation and Administration Department, from where the on-duty team headed by Senior Investigator Gegham Sargsyan arrived and prepared materials on the incident. Ambulance doctors told a photojournalist that the driver was in critical condition. Wh

Сообщение Ցավալի ու ողբերգական դեպք․ Մարտինը հիվանդանոցի ճանապարհին մահացել появились сначала на .


от admin

-->