>

Իմ հրապարակած ճանապարհային քարտեզի ձեւակերպումը հետևյալն է՝ զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ:





Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:





«Վերջին ամիսներին մենք այս թեմայով ինտենսիվ քննարկումներ ենք ունեցել, որոշակի նախնական եզրակացությունների ենք եկել եւ ըստ էության, ձեւակերպել ենք օրակարգ, թե ինչպես եւ ինչպիսի ձևաչափերում պետք է իրականացվի զինված ուժերի բարեփոխումը:

Այսօր ես մտադիր եմ ստորագրել որոշում աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ՝ պաշտպանության նախարարի գլխվորությամբ, որը կիրականացնի զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի ճանապարհային քարտեզի ժամանակացույցի ձևավորումը:


Ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մենք այս գործընթացում մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ:

Համոզված ենք, որ այս գործընթացի արդյունքում այդ համագործակցությունը կդառնա առավել արդյունավետ անվտանգային ոլորտում, ռազմական համագործակցության ոլորտում եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:



Հույս ունեմ, որ մինչև ճանապարհային քարտեզի ամփոփման ամսաթիվը մենք այս հայեցակարգային աշխատանքի առնվազն մեծ մասը իրականություն կդարձնենք եւ գործնականում կսկսենք ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածումը, որոշումների իրագործումը»,-ասաց նա:

Դիտեք նաև՝

Сообщение Այսօր մտադիր եմ ԶՈւ-ին վերաբերվող որոշում ստորագրել․ Նիկոլ Փաշինյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->