>

«Որպես քաղաքացի՝ այստեղ եմ եկել վարչապետ Փաշինյանի հրավեր-հորդորով»,





— քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Հանրապետության հրապարակից ասաց իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը։





«Քիչ անց կանկացվի մեծ հանրահավաք, որի ընթացքում վարչապետը կտա բոլոր հուզող հարցերի պատասխանը»,- նշեց պատգամավորը։


Հարցին, թե նա ռազմական հեղաշրջման վտանգ տեսնում է, Սարգսյանը պատասխանեց, որ օպերատիվ վիճակին ամբողջությամբ չի տիրապետում և որևէ բան չի կարող ասել։

Դիտարկմանը, որ շատերն են պահանջում վարչապետի հրաժարականը, պատգամավորն ասաց․



«Ժողովուրդը մի պահանջ է հղում վարչապետին, որ իրեն միայնակ չթողնի, հանկարծ հրաժարական չտա»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Сообщение Հրատապ․ Հայկ Սարգսյանը հայտարարությամբ հանդես եկավ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->