>

Primenews.am-ը գրում է.

«Չեմ կարող մեկնաբանել, թե ինչի համար է Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը ինձնից փոխհատուցում պահանջում:




Քոչարյանի զոհերը





Այդ մասին տեղեկացել եմ համացանցից և սպասում եմ, որ ինձ պաշտոնապես կտեղեկացնեն ու կհասկանամ ինչ է կատարվում»,- Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

Նշենք, որ Սեդրակ Քոչարյանը պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ 2 մլն դրամի չափով և բացի այդ հրապարակայնորեն հերքում է պահանջել:


Այս մասին հրապարակում կա դատական տեղեկատվական համակարգում:



Դատական տեղեկատվական համակարգում, սակայն, նշված չէ, թե կոնկրետ որ հրապարակման հետ կապված է հերքում պահանջում Քոչարյանի որդին:

Արա Պապյանը չի հիշում,որ երբևէ ինչ-որ զրպարտող հայտարարություն արած լինի:

«Գուցե Քոչարյանի, կամ նրա ընտանիքի մասին հարցազրույցի ժամանակ դիտարկում եմ արել, որը այդ մարդը ընկալել է, որպես զրպարտություն»,-եզրափակեց քաղաքագետը:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->