>

Իսկանդերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունից հետո իրադարձությունները Հայաստանում զարգացան գլխապտույտ արագությամբ։ Երեկ աշխատանքից ազատվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը,




Քոչարյանի զոհերը

իսկ այսօր Գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ, պահանջելով վարչապետի ու կառավարության հրաժարականը։






Իսկանդերի վերաբերյալ վարչապետի հայտարարության քաղաքական ու ռազմական հանգամանքներին անդրադարձել ենք։ Վարչապետի հայտարարությունը լայն արձագանք էր ստացել Ռուսաստանում, ինչպես նաեւ Ռուսաստանի դիրքերից հանդես եկով հայկական շրջանակներում։

Նման բուռն արձագանքն անկասկած պայմանավորված չէր միայն Իսկանդերի վերաբերյալ հայտարարությամբ, այլ ավելի լայն՝ Արցախյան երկրորդ պատերազմի հանգամանքներով եւ ՌԴ դերակատարության վերաբերյալ հարցերով։ Սա հասունացել էր եւ պետք է ինչ որ պահի անխուսափելիորեն «պայթեր», դրան կանդրադառնանք հետագայում։


Կասկած չկա, որ այս իրադարձությունները կապված են։

Վարչապետը տեղի ունեցածը որակել է հեղաշրջման փորձ եւ իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել, նման կոչ է արել իր կողմնակիցներին նաեւ 17 կուսակցությունների միավորումը։



Բեւեռացումը հասել է եզրագծին, եւ տպավորություն է, որ ոչ միայն հետպատերազմյա, այլեւ 2,5 տարվա քաղաքական ներքին դիմակայությունը, ընդհանրապես վերջին «30 տարվա մեղավորների որոշումը» մոտենում է հանգուցալուծման։

Ընդունա՞կ է հայկական քաղաքական դասն իրավիճակից դուրս գալ Հայաստանի ուժեղացման տրամաբանությամբ։ Խիստ կասկածելի է, դատելով քաղաքական գործընթացների մասնակիցների գերակշիռ մասի կոլաբորանտական բնույթից։

Сообщение Իսկանդերը եւ ԳՇ-ն պայթեցրին իրավիճակը․ Ինչ հանգուցալուծում է սպասվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->