>

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասված է.





«Միացյալ Նահանգների դեսպանությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին։





Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։


Միացյալ Նահանգները, մեր ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, շեշտում է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու ճանապարհին»։



Դիտեք նաև

Сообщение ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->