>

Ես քաղաքական ուժերին կոչ եմ անում՝ դադարեցնել բոլոր ակցիաները, դադարեցնել անհնազանդության բոլոր դրսևորումները։ Եկեք սկսենք խոսակցություն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25–ին, Հանրապետության հրապարակում իր աջակիցների առջև ելույթ ունենալով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շարունակ հանրահավաք անեք, մենք էլ կանենք հանրահավաք։ Քաղաքական հայտարարությունների չափերն անցնեք, կձերբակալենք օրենքով»,– ասաց Փաշինյանը՝ նշելով, որ նույնիսկ ամենասուր քննադատության ենթարկող քաղաքական ուժերի հետ ինքը կոնսուլտացիաներ կսկսի՝ այս իրավիճակը հանգուցալուծում գտնելու համար, միաժամանակ ընդգծելով , որ արտահերթ ընտրությունների թեման օրակարգից հանում է իրեն աջակցելու եկած քաղաքացիների կոչով։




Փաշինյանն անդրադարձավ նաև ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու իր առաջարկին, որը նա ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին, սակայն վերջինը դեռ չի ստորագրել։






«Այսօր ես Հանրապետության նախագահի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, ասել եմ, որ իմ կարծիքով՝ ինքը պարզապես իմ ներկայացրած միջնորդությունը պետք է ստորագրի։ Եթե Հանրապետության նախագահն այդ միջնորդությունը չի ստորագրում, այսինքն՝ ի՞նչ, միանում է պետական հեղաշրջմա՞նը։ Եվ երկրորդ ընտրությունը հետևյալն է. Օնիկ Գասպարյանը, որին ես նշանակել եմ ԶՈՒ ԳՇ պետ, որին

իմ միջնորդությամբ շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում, որին ես պատերազմի ընթացքում վերաբերվել եմ 100 տոկոս վստահությամբ, և հիմա հասկանում եմ, որ շատ դրվագներում այդքան էլ ճիշտ չեմ վարվել, որ 100 տոկոս վստահությամբ եմ վերաբերվել, Օնիկ Գասպարյանն ինքը թող ուղղակի դիմում գրի ու հրաժարական տա, գնա։ Այս ժողովրդին պետք չի անընդհատ ցնցումների ենթարկել։

Պետք չի, Օնիկ ջան, պետք չի։ Կամ նախագահն է ստորագրում հրամանագիրը կամ ինքը ուղղակի հայտարարում է իր հրաժարականի մասին։ Նա չի կարող բանակը հանել ժողովրդի դեմ, ես թույլ չեմ տալու»,– ասաց նա։

Փաշինյանը խորհրդարանական ուժերին և բոլոր ուժերին կոչ արեց իրար հետ որոշել քաղաքական խորհրդակցությունների օրն ու ժամը։


Հանրահավաքից հետո Փաշինյանն աջակիցների հետ երթ սկսեց Տիգրան Մեծի պողոտայով։

I call on the political forces to stop all actions, to stop all manifestations of disobedience. Let’s start a conversation. The Prime Minister Nikol Pashinyan announced this today, on February 25, addressing his supporters in the Republic Square.



“Keep holding a rally, we will also hold a rally. “Exceed the size of political statements, we will be arrested by law,” Pashinyan said, noting that he will start consultations with even the most critical political forces to find a solution to this situation, while emphasizing that he removes the issue of snap elections from the agenda.

Pashinyan also referred to his proposal to release Onik Gasparyan, Chief of General Staff of the Armed Forces, which he sent to President Armen Sargsyan, but the latter has not yet signed.

“Today I had a telephone conversation with the President of the Republic, I said that in my opinion, he should just sign the petition I submitted. If the President of the Republic does not sign t

hat motion, that is, what, does he join the coup d’etat? And the second choice is the following. Onik Gasparyan, to whom I have been appointed Chief of General Staff of the Armed Forces, to whom I have been awarded the rank of Lieutenant-General, through whom I have been treated with 100% confidence during the war, և now I realize that in many episodes Onik Gasparyan should just write an application and resig

n, go. These people do not need to be constantly shaken. No need, dear Onik, no need. Either the president signs the decree or he simply announces his resignation. “He can not take the army against the people, I will not allow it,” he said.

Pashinyan called on the parliamentary forces և all the forces to decide the day and time of the political consultations.

After the rally, Pashinyan and his supporters started a march on Tigran Mets Avenue.

Сообщение Հաշված րոպեներ առաջ․ տեսեք ինչ արեց Նիկոլ Փաշինյանը․․․անսպասելի լուր появились сначала на .


от admin

-->