>

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ «Իսկանդերի» վերաբերյալ Հայաստանի վարչապետի հայտարարությունը կարող է ապակողմնորոշման հետևանք լինել։




Քոչարյանի զոհերը

««Իսկանդերների» հրթիռների հայաստանյան ամբողջ քանակը երկրի զինված ուժերի պահեստներում է»,– հայտնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։





ՌԴ ՊՆ–ն նշում է նաև, որ «Իսկանդերները» կիրառվել են Սիրիայում` ահաբեկիչների դեմ պայքարում, ինչը ռուսական կողմը որակում է իբրև այդ զինատեսակի արդյունավետ փորձարկում ու այդ տվյալների վրա հիմնվելով պնդում,


որ Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդերի» չպայթելու կամ 10 տոկոսով պայթելու մասին, ըստ ամենայնի հետևանք է ՀՀ վարչապետին մատուցված սխալ տեղկատվության։

Փաշինյանը 1in.am- ին տված հարցազրույցում անդրադառնալով ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, ասել էր, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը»:


«Թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10% -ով», — ասել էր Փաշինյանը:

Լրագրողի ճշտող հարցին, թե դա հնարավո՞ր է, Փաշինյանը պատասխանել էր. «Չգիտեմ, միգուցե 80-ականների զենք է»:

Сообщение Ղարաբաղում «Իսկանդեր» չի կիրառվել. ՌԴ ՊՆ անսպասելի հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->