>

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը «Արցախպրեսի» հետ զրույցում մեկնաբանել է Երևանում Արայիկ Հարությունյանի միջնորդական ջանքերի վերաբերյալ որոշ հրապարակումներ՝ նշելով, որ նա հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ: Մեկնաբանության մեջ, մասնավորապես, ասված է. «Արցախի Հանրապետության

նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին այն տեղեկատվությունը, թե իբր նա ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից «պահանջում» է հրաժարական տալ, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում։ Նախօրոք հայտարարած՝ միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ նախագահ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակի




Քոչարյանի զոհերը

հաղթահարման հետ կապված որոշ հարցեր՝ հիմք ընդունելով Հայաստանի ու Արցախի ներքին կայունության ու արտաքին անվտանգության առաջնահերթությունները: Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը, և որևէ ճնշման մասին խոսք չի կարող լինել: Ինչ վերաբերում է տվյալ հանդիպման ձևաչափին, ապա դրան մասնակցել է ոչ





միայն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այլ նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ: Հանրապետության նախագահը, ինչպես և հայտարարել էր, շարունակում է չեզոքություն պահպանել ՀՀ ներքաղաքական զարգացումների նկատմամբ, և նրա

միջնորդական ջանքերն ուղղված են ճգնաժամի հաղթահարմանը՝ սահմանադրական, խաղաղ ու քաղաքակիրթ եղանակներով: Հատկապես ընթացիկ պայմաններում ապակայունությունը, արյունահեղությունն ու ատելությունը Հայրենիքը տանելու են պարզապես կործանման ճանապարհով»:


In a conversation with Artsakhpress, the press secretary of the Artsakh Republic President Lusine Avanesyan commented on some publications on Arayik Harutyunyan’s mediation efforts in Yerevan, noting that he had meetings with “Nikol Pashinyan” and “Onik Gasparyan.

The commentary, in particular, reads: “The information about the meetings of the President of the Artsakh Republic Arayik Harutyunyan that he allegedly” demands “the resignation of the Chief of the General Staff of the RA Armed Forces Onik Gasparyan does not correspond to reality at all. In accordance with the previously announced readiness for mediation, President Harutyunyan had meetings with “Nikol Pashinyan” and “Onik Gasparyan”, discussed with them some issues related to overcomin



g the current situation, based on the priorities of internal stability and external security of Armenia and Artsakh. During the meeting with Onik Gasparyan, the issue of resignation was not discussed at all, because there can be no question of pressure. As for the size of the meeting, not only the director of the RA NSS Armen Abazyan, but also the secretary of the Security Council of the Republic of Azerbaijan

Vitaly Balasanyan and another official took part in it. The President of the Republic, as he stated, continues to maintain neutrality towards the internal political developments of the Republic of Armenia, his mediation efforts are aimed at overcoming the crisis in constitutional, peaceful and civilized ways. “Especially in the current conditions, instability, bloodshed and hatred will lead to the Homeland simply by destruction.”

Сообщение Մանրամասներ. ինչու է Արայիկ Հարությունյանը հանդիպել Օնիկ Գասպարյային․ պարզվում է․․․ появились сначала на .


от admin

-->