>

Բաղադրիչներ

  • կարտոֆիլ — 3 հատ (միջին չափսի)
  • կանաչի — 150 գ (չորացրած)
  • ձիթայուղ — 200 գ
  • աղ — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Լվանում ենք կարտոֆիլը, մաքրում և կտրատում բարակ շերտերով:




Քոչարյանի զոհերը

kartofilayin-chipser-2Առանձին ամանի մեջ լցնում ենք սառցե խորանարդիկներով սառը ջուր, ապա ավելացնում շերտերով կտրատված կարտոֆիլը և թողնում այդպես 10 րոպե:





kartofilayin-chipser-3

Շարում ենք կարտոֆիլը մաքուր սրբիչի վրա և չորացնում:


kartofilayin-chipser-5

Նախապես պերգամենտային թղթով պատված տապակի վրա մի փոքր ձիթայուղ ենք լցնում, շարում կարտոֆիլը, համեմում չորացրած կանաչիով, աղով և տեղադրում նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ:

kartofilayin-chipser-7



Թողնում ենք՝ կարտոֆիլը եփվի 10-15 րոպե և թեթևակի կարմրի:
Եվ ահա, համեղ չիպսերը պատրաստ են:

kartofilayin-chipser-8

Այս հիանալի խրթխրթան կարտոֆիլային չիպսը կարելի է մատուցել որպես նախուտեստ երեկույթների ժամանակ։

Նյութի աղբյուր՝ cooks.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->