>

Երգչուհի Ռիփփին տևական լռությունից հետո նոր ֆոտոշարք է ներկայացրել, որը տրամադրել է BlogNews.am-ին: Ինչպես նախորդ ֆոտոշարքերի դեպքում, երգչուհին աշխատել է լուսանկարիչ Վահե Ստեպի հետ:

«Առհասարակ ես սիրում եմ նոր ֆոտոշարքեր անել ու քանի որ վերջերս պասիվ էի սոց. ցանցերում որոշեցինք հետաքրքր ֆոտոշարք անել: Գաղափարը իմն էր, հագուստի ընտրությունը և ձևավորումը շատ պատահական է ստացվել: Սիրում եմ Վահեի հետ աշխատել, նա չափազանց պրոֆեսիոնալ է»,- պատմում է երգչուհին




Քոչարյանի զոհերը

Ռիփփին նշում է, որ ամեն ինչ անում է որպեսզի յուրաքանչյուր ֆոտոշարք տարբեր լինի. «Երբեք չեմ կենտրոնանում մյուս ֆոտոշարքերի վրա, իսկ գաղափարը ծագում է շատ պատահական, կարող եմ օրինակ ձիու վրա լինեմ, կամ շներիս հետ զբոսանեմ: Կարող եմ հետաքրքի պատկեր տեսնեմ, զանգեմ Վահեին և ասեմ գաղափարիս մասին:  Սիրում նրա հետ համագործակցել, մենք կարծես իրար լրացնենք: Մենք նույնիսկ աշխատանքի ժամանակ ենք առաջարկներ անում իրար»:






Երգչուհու ֆոտոշարքերը հիմնականում սեքսուալ բնույթի են: Ասում է, որ այդ առումով տաբուներ չունի. «Ես սիրում եմ արվեստը և այդ ամենի մեջ չի կարողա տաբուներ լինել»:

Խոսելով նոր ստեղծագործությունների մասին երգչուհին նշեց, որ հիմա նոր երգի վրա է աշխատում. «Երբ արդեն ձայնագրման փուլն ավարտենք, կսկսենք արդեն նախապատրաստվել տեսահոլովակի նկարահանումներին: Երգ փոփ ժանրում է, պարային է: Հուսով եմ որ հաճելի կլինի մարդկանց լսել»:



Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->