>

Լինեմ անկեղծ. Աշոտի Արցախ առաջնագիծ մեկնելու փաստը ամենահուզականը և ամենադժվարը ես ընդունեցի: Նույնիսկ չէի կարողանում ընկալել, թե ինչպես կարող եմ բաց թողնել եղբորս` իմ սրտի ամենակարևոր մասնիկին, բաց թողնել մի տեղ, որտեղից նա կարող էր երբեք չվերադառնալ: Չէի կարողանում ինձ մեջ ընդունել, ընկալել, հասկանալ: Բայց նաև սառնասրտորեն ընդունեցի, որ մեծ գործ ունեմ անելու, նախ առաջինը ինքս իմ մեջ, ինքս ինձ հետ:

Հիշեցի, որ վայրըորտեղ նա մեկնում է, ինձ համար աշխարհի ամենաթանկ անկյունն է Արցախը: Հինգ տարեկանից բավարար ժամանակ էի անցկացրել Արցախում և հասցրել էի հասկանալ Արցախը՝ որպես մեր ամենաթանկ արժեք: Ու կյանքիս ամենադժվար րոպեներից, ժամերից ու օրերից հետո, վերջապես ինքս ինձ մեջ բաց թողեցի եղբորս` հանուն Արցախի, և ներդաշնակություն գտա այն բոլոր հավանական սցենարների հետ, որ կարող էին կատարվել:




Քոչարյանի զոհերը





Այսօր տեսնում եմ մարդկանց, ովքեր առանց որևէ դժվար որոշում կայացնելու, առանց իրենց սիրելիին հայրենիքին զիջելու պատրաստակամությամբ խոսում են թե ինչքան են սիրում Արցախը, ու թե ինչքան տառապած ու տանջված են իրենք այսօր: Իհարկե, ես հավատում եմ այն անկեղծ սիրուն, որն իրենք տածում են դեպի Արցախը, դեպի մեր հայրենիքը, բայց սերը, ցանկացած սեր (սեր երեխայի, ամուսնու, քաղաքի, երկրի նկատմամբ), աննկարագրելի մեծ աշխատանք է պահանջում: Այդ աշխատանքը միայն

խոսք չէ, բանաստեղծություն, կտավ կամ նկար չէ: Այդ աշխատանքը ազնվություն է, անկաշառություն է, պատրաստակամություն է, հոգատարություն է, արդարություն է, հանդուրժողականություն է, կարգապահություն է, անվախություն է, օրինապահություն է, վերջ ի վերջո զոհաբերություն է: Սա տառապանք չէ՛, սա տանջանք չէ՛: Մեր երազանքները ոչինչ չի կոտրել: Սա մի օր է, մեր մեջ ցավոտ աշխատանք տանելու, սովորելու, վերլուծելու, հասկանալու իսկ հետո գործելու, գործել այնպես ինչպես երբեք:


«Բոլորս էլ գիտակցում ենք, որ վաղվանից դժվար ու ծանր աշխատանք ենք սկսելու, որ վերջապես հասնենք նրան, ինչի մասին որ երազում ենք: Ու ես վստահ եմ, մի գրամ էլ չեմ կասկածում որ մենք հասնելու ենք այդ անիրական թվացող երազանքին: Ես այդպես եմ անելու», — ընդգծել է Մարիամ Փաշինյանը:


Let me be honest. The fact that Ashot went to the front line in Artsakh is the most emotional, the most difficult I accepted. I could not even comprehend how I could let go of my brother, the most important part of my heart, to a place from which he could never return. I could not accept, perceive, understand. But I cold-heartedly admitted that I had a lot of work to do, first of all in myself, with myself.

I remembered that the place where he is leaving is the most precious corner of the world for me, Artsakh. I spent enough time in Artsakh from the age of five, I managed to understand Artsakh as our most precious value. And after the most difficult moments, hours and days of my life, I finally let go of my brother for the sake of Artsakh, I found harmony with all the possible scenarios that could be done.

Today I see people who, without making any difficult decision, without willingness to give up their beloved homeland, talk about how much they love Artsakh and how much they suffer today. Of course, I believe in the sincere love they have for Artsakh, for our homeland, but love, any love (love for a child, a husband, a city, a country), requires indescribably hard work. This work is not just a word, it is not a poem, a canvas or a painting. That work is honesty, it is corruption, it is willingness, it is caring, it is justice, it

is tolerance, it is discipline, it is fearlessness, it is law-abiding, it is ultimately sacrifice. This is not suffering, this is not torture! Nothing broke our dreams. This is a day to do painful work, to learn, to analyze, to understand, and then to act, to act like never before.

Сообщение Վաղվանից սկսվում Է.. Մարիամ Փաշինյանի գրառումը появились сначала на .


от admin

-->