>

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում քննարկվում է Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի պաշտոնանկության հարցը։ Պատճառը ԶՈՒ ԳՇ-ի երեկվա հայտարարությունն է, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Դիտեք նաև՝




Քոչարյանի զոհերը

Վարչապետի համար պարզ դարձավ, որ Վաղարշակ Հարությունյանը թույլ ղեկավար է, չի տիրապետում իրավիճակին, այլապես բանակի բարձրաստիճան ղեկավարությունը նման նախաձեռնությամբ հանդես չէին գա։





Պաշտպանության նախարարի պաշտոնի համար քննարկվում է երկու թեկնածու։

ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ քննարկվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի եւ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թեկնածությունը։


Սակայն ավելի հավանական է Բաբայանի նշանակումը։

Նկատենք, որ այս նշանակումը բազմաթիվ խնդիրներ կարող է առաջացնել ռազմավարակական գործընկեր ՌԴ-ի հետ հարաբերություններում, ինչպես հայտնի է՝ Բաբայանի մուտքը ՌԴ արգելված է։



Դրանից բացի՝ ԳՇ-ի երեկվա հայտարարությունը մեծ ոգեւորությամբ են ընդունել զինված ուժերի վերին եւ միջին օղակները, բանակի հրամանատարները Օնիկ Գասպարյանի կողքին են։

Այս պայմաններում Սամվել Բաբայանի նշանակումը ոչ միայն բեկում չի կարող մտցնել, այլեւ նպաստել տրամաբանական գործընթացների արագացմանը։

Դիտեք նաև՝

Сообщение Ում թեկնածությունն է քննարկվում Պաշտպանության նախարարի պաշտոնում․ Նոր մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->