>

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։




Քոչարյանի զոհերը

– Պարոն Շիրինյան, ի՞նչ դիտարկումներ ունեք նախօրեի հանրահավաքից ու երթից հետո։ Ընդհանրապես տեղի ունեցածում տեսնո՞ւմ եք նաև արտաքին հետք։





– Ես խորհուրդ կտամ նախ ներքին պատճառները քննարկել, նոր՝ արտաքին։ Արտաքինը երկրորդական է։ Իսկ ներքինը հետևյալն է՝ գողապետությունը ապստամբություն անելու միտում ունի։ Այդ ուժերը կարող են դաշնակիցներ ունենալ և՛ ներսում, և՛ դրսում։ Բայց իրենց դաշնակիցներն էլ որոշակի պայմաններում կարող են չօգնել։ Եթե տեսաք՝ Պուտինն իր ու Փաշինյանի հեռախոսազրույցով ցույց տվեց, որ չի աջակցում այդ ուժերին։ Հայ ժողովրդի կամքն ունի օժանդակություն։ Այլևս չկան 17 ուժեր։ Կա երեք ուժ՝ ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ։ Մնացածը որևէ նշանակություն չունեն։

Բայց այս ամենի մեջ կարևորը իշխանության գործողությունն է։ Մինչև իրենց նախագահի ստորագրելն ու չստորագրելը՝ նրանք ամեն գործողության կարող են գնալ։ Դրա համար Ազգային ժողովի դիմացի ցույցը պետք է ցրել՝ ըստ Ռազմական դրության մասին օրենքի։ Վարչապետը պաշտոնական հայտարարություն արեց, որ թավիշը թաղվում է, մեռել է։ Բանակը չի կարելի երեք օր թողնել սպասողական վիճակում՝ ունե՞ն շտաբի պետ, թե՞ ոչ։ Հայաստանում պետք է վերականգնվի կարգուկանոնը, մարդիկ պետք է աշխատելու իրավունք ու հնարավորություն ունենան։ Այդ կերած-խմածները այնքան են թալանել, որ կարող են չաշխատել, իսկ տաքսու վարորդը պետք է ապրի։


– Մի փոքր ուշացած չէ՞ր արդյոք թավիշին վերջ դնելու մասին հայտարարությունը։



– Ինչու մի փոքր, լավ էլ ուշացած էր։ Շատ-շատ ուշացած էր, բայց պետք է արվի, այլընտրանք չկա։ Թողնենք անընդհատ հետին թվով դատողություններ անելը, եկեք նայենք ապագային. շատ սխալներ են եղել, բայց հիմա պաշտոնապես հայտարարվում է, ու ժողովուրդը պետք է կոնկրետ գործողությամբ տեսնի՝ թավիշը մեռե՞լ է, թե՞ ոչ։ Այդ մարդիկ ո՛չ փողի խնդիր ունեն, ո՛չ աշխատանքի, կարող են հազար տարի փողոց փակելով ապրել, բայց տաքսու վարորդը ու մնացածը պետք է ապրեն։ Այդ ցույցերը պետք է շտապ ցրել ու անցնել կոնկրետ գործողությունների։ Մանավանդ որ Պուտինն էլ աջակցեց Նիկոլ Փաշինյանին։

– Կարծո՞ւմ եք՝ այս ամենը մի «Իսկանդեր»-ի մասին հայտարարության պատճառո՞վ էր, թե՞ կան այլ խորքային խնդիրներ։

– «Իսկանդեր»-ն ընդամենը պատրվակ էր։ Իսկ ընդհանրապես՝ եթե «Իսկանդեր»-ը կրակեր, 7 շրջան չէինք վերադարձնի։ Վարչապետը ճիշտ է՝ պլանն այնպես էր, որ մենք պետք է պարտվեինք, ուրեմն «Իսկանդեր»-ն էլ պետք է սխալ կրակեր կամ 10 տոկոսով կրակեր։ Մենք պետք է ջախջախվեինք, ու դա պետք է բավարարեր առաջին հերթին Ադրբեջանին, Ռուսաստանին ու այստեղի օլիգարխիային։ Մասամբ ստացվեց, բայց հանրահավաքը գծեց կարմիր գիծը։ Հիմա չպետք է մի երկու հոգու բռնեն ու հանգստանան, ժամանակ չկա։ Այս երեք օրվա մեջ նրանք ամեն ինչի ընդունակ են։

Сообщение Նրանք այս 3 օրվա մեջ ամեն ինչի ընդունակ են. ժողովուրդը պետք է կոնկրետ գործողությամբ տեսնի՝ թավիշը մեռե՞լ է, թե՞ ոչ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->