>

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մեր քաղաքացիները հստակ և աներկիմաստ պատասխանեցին Նիկոլ Փաշինյանի քաղաքական այն ուղերձին, որով կոչ արեց քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, եթե ցանկանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:








Քոչարյանի զոհերը

Պատասխանը եղավ ոչ թե որևէ միտինգում բացականչություններով, այլ հստակ քվեարկությամբ:


Որևէ քաղաքական գործիչ այլևս իրավունք չունի ասելու, որ ողջ ժողովուրդը չէ, որ ցանկանում է արտահերթ ընտրություններ: Ժառանգություն կուսակցությունը միշտ նշել է, որ արտահերթ ընտրությունը անհրաժեշտություն է, և որ այն պետք է անցկացնել օր առաջ:

Անհրաժեշտությունը առաջին հերթին պետք է պետական շահի տեսանկյունից: Ուստի, բոլորս դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ…»:



 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->