>

Մոտ մեկ ամսից Երևանում չի լինի ոչ մի երթուղային գիծ, ոչ մի գծատեր: Չի լինի գեթ մեկ «Գազել» մակնիշի երթուղային տաքսի։


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախնական տվյալներով՝ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը:








Քոչարյանի զոհերը

«Ներմուծվելու են նոր չինական ավտոբուսներ՝ շատ հարմարավետ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար են հարմար»,-գրել է Հայկ Մարությանը:


Հիշեցնենք, սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 294 109 քվե կամ 81.06%, առաջատարն «Իմ քայլը» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:



Աղբյուր՝ Tert.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->