>

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի թթվածնային կայանում այսօր տեղի ունեցած պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ:


«Փաստինֆո»-ն Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի հատկանիշներով:








Քոչարյանի զոհերը

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԲԿ-ի թթվածնային արտադրական կայանում պայթյուն է տեղի ունեցել և աշխատակիցը՝ տեխնիկ օպերատոր Վահան Գասպարյանը, վախճանվել է:


Նշենք նաև, որ պայթյունի հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է ուսի շրջանում և ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանի խոսքով՝ նա գտնվում է ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:
Ըստ ԲԿ-ի տնօրենի՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է:

ԲԿ-ի տնօրենը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նախնական տվյալներով` այդ աշխատակիցն այսօր աշխատանքի չպետք է լիներ: Բացի այդ, նաև հայտնել է, որ իրենց ունեցած տվյալներով, այդ բալոնը չի պատկանել ԲԿ-ին, ավելի փոքր է եղել քան ԲԿ-ին պատկանողները:



ԲԿ-ի տնօրենի վստահեցմամբ՝ թթվածնի կայանն այս տարի փորձաքննություն է անցել, և շահագործման համար դրական են եղել արդյունքները, իսկ բոլոր աշխատակիցները ունեցել են հավաստագրեր, որ կարող են աշխատել այդ կայանում:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->