>

Հանրապետության հրապարակում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաք-երթը:

Հանրահավաքին մասնակցում է գործարար, «Սիլն կոնցեռնի» նախագահ Խաչատուր Սուքիասյանը:




Քոչարյանի զոհերը

Լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե քանի՞ հոգի եք բերել այս հանրահավաքին, նա պատասխանեց. «Նախ առաջինը՝ մոռանում եք նախկին բոլոր ոճերը հարաբերությունների, անցնում ենք նորին: Նախկինում ստիպողաբար էր, այս 3 տարիների ընթացքում մարդիկ իրենց գիտակցությամբ են առաջնորդվում»:





Հարցին՝ հիմա «Սիլ կոնցեռնի» աշխատակիցները գիտակցաբար եկե՞լ են այս հանրահավաքին՝ Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ «Սիլ կոնցեռնից» ովքեր են եկել, բայց ես գիտեմ, որ «Սիլ կոնցեռնում» առաջադեմ մտածելակերպ ունեցող մարդիկ են աշխատում»: Հարցին՝ ձեր խնամին էլ՝ Գագիկ Ծառուկյանը, մի փողոց այն կողմ՝ Բաղրամյան պողոտայում է հանրահավաք անում, ինչո՞ւ իր կողքին չեք, եկել եք այստեղ՝ Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «Նախ առաջինը ես ոչ մեկի կողքին կանգնած չեմ: Ես ունեմ միտք, ունեմ ծրագիր, ունեմ պատկերացում, թե Հայաստանը ինչ ձեւով պետք է զարգանա:

Ես բոլոր իմ բարեկամներին հարգում եմ՝ ե՛ւ պարոն Փաշինյանին, ե՛ւ պարոն Ծառուկյանին, ե՛ւ մնացած իմ բոլոր բարեկամներին, բայց ես Խաչատուր Սուքիասյանն եմ, որը ունի իր միտքը, իր պատկերացումը եւ իր կարծիքը»:


Կարդացեք նաև Մենք հավատացած ենք, որ մեր պանծալի բանակն իր փառապանծ գեներալների, սպաների և ամբողջ զինված ուժերի հետ միասին այս անգամ ստիպված չեն լինի իրենց դիրքերը զիջել երկիրը կործանման տանող քաղաքական իշխանությանը. «Հայահավաք» Գծից հանվել էր Գյումրու քաղաքային տրանսպորտը․

Վարդանանց հրապարակից մեկնեցին հանրահավաքի ՀՀ նախագահն ու վարչապետն անդրադարձել են նաև երկրի ներքաղաքական իրավիճակին, տարածվող այլ տեղեկությունները բացարձակապես սուտ են. ՀՀ նախագահի աշխատակազմ Իսկ թե ի՞նչ ձեւով պետք է զարգանա Հայաստանը՝ Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «ՀՀ-ն պետք է խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների շարքով գնա, շղթայված, ոչ մի րոպե պետք է չկանգնի»: Իսկ ապացուցելու համար, որ հիմա բարեփոխումների ճանապարհով ենք գնում՝ Խաչատուր Սուքիասյանը թվերով խոսեց.



«2000-ին ՀՀ տնտեսության մեջ եղել է 105 մլրդ դրամ, ավանդները եղել է 128 մլրդ դրամ, որից 25 մլրդ-ը գնացել է պետական կարճաժամկետ պարտատոմսերի փակմանը: Իսկ մյուս տասը տարում՝ 2010-ին 949 մլրդ դրամ է եղել, 2020-ի դեկտեմբերը փակվել է 4 տրիլիոն 182 մլրդ-ով»: Դիտարկմանը, որ մեծ քանակով պարտքեր ենք վերցրել միայն անցյալ տարի, Սուքիասյանը արձագանքեց, որ պարտքերը շատ հաճելի բան են, որովհետեւ եթե պարտք չես վերցնում ու չես ներարկում տնտեսության մեջ, չի կարող տնտեսությունը զարգանալ. «Համավարակի ժամանակ կարո՞ղ էինք գյուղատնտեսական երկնիշ աճ ունենալ արտահանման: 2020-ին ՀՀ 820 մլն դոլարի սարքավորում է ներկրվել:

Սա շատ լուրջ ցուցիչ է: Ավելի լավ բան ասեմ, վարկային կառուցվածքը ամբողջական փոխվել է, 20 տարի շարունակ ապառիկը եղել է առաջին տեղում: Հիմա գյուղատնտեսությունն է դարձել, արդյունաբերությունը»:

Դիտեք նաև

Сообщение Խաչատուր Սուքիասյանը հայտարարություն է տարածել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->