>

Իշխանության ալոգիկ մտածելակերպը, երբ գործողություններում բացակայում է անգամ տարրական լոգիկան, շարունակվում է նաև այսօր: Այն բոլոր հայտարարությունները, որոնք այս օրերին արդեն ուրվագծում են երկրում առկա ծանր սոցիալ-տնտեսական, ինչպես նաև սահմանին տիրող իրավիճակի հետ կապված, կորսված տարածքները, էլ չենք խոսում մեր անմեղ զոհերի մասին, այդ թվում նաև՝ առողջապահական կատարյալ ֆիասկոն, նախկինում, շատ ավելի վաղ, զգուշացվել էր դրանց մասին՝


ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից, ով հունիսի 5-ի իր հայտնի ելույթից հետո, շարունակում է ենթարկվել քաղաքական հետապնդումների և նրա այդ՝ իրականությունը ի ցույց դնող հայտարարությունները, սրերով ընդունվեցին: Մինչդեռ Ծառուկյանը դրանք ասում էր, որպեսզի ոմանք, ովքեր տառապում են անաշխատունակության բարդույթով, շտկեն իրավիճակը, որն արդեն իսկ դուրս է եկել բոլոր տեսակ վերահսկողությունից:




Քոչարյանի զոհերը

Ցավոք, այսօր ունենք այն, ինչ ունենք և ամենասարսափելին այն է, որ ցավոտ իրականության մասին հայտարարություններն անընդունելի են իշխանությունների համար: Այսինքն՝ կարևորն ու անկարևորը չեն տարբերում, սեփական շահը գերադասում են համընդհանուրի շահից: Ահա հենց նմանատիպ դրսևորումների արդյունքում է, որ իշխանությունների գործած սխալները շատ թանկ է նստում մեր պետության և ժողովրդի վրա, իսկ մարդիկ, ովքեր ավելի քան երկու տասնամյակ եղել են ժողովրդի թիկունքին և պայքարել են հանուն բարեկեցիկ ապագայի, այսօր բացահայտ ռեպրեսիաների են ենթարկվում: Վերջը մոտ է, ուղղակի վատն այն է, որ բացասական հետևանքները վերացնելը շատ մեծ ժամանակ և ռեսուրսներ է պահանջելու:





ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մշտապես հետևողական է եղել, որպեսզի իր և իր հիմնած կուսակցության բոլոր քայլերը կառուցողական լինեն: Լավին՝ լավ, վատին՝ քննադատություն և դրանք շտկելու հնարավորություն: Երկար տարիներ սա է եղել Գագիկ Ծառուկյանի սկզբունքը: Եվ այսօր էլ նա շարունակում է նույն ոգով և հավատով: Նա հետ չի կանգնել և չի կանգնի:
ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ


The illogical way of thinking of the government, when there is no elementary logic in the actions, continues today. All the announcements that are already outlining the difficult socio-economic situation in the country these days, such as the situation on the border, the lost territories, not to mention our innocent victims, including the perfect health fiasco, much earlier in the past, They were warned about them by PAP leader Gagik Tsarukyan, who, after his famous speech on June 5, continues to be subjected to political persecution; his statements that show the reality were accepted with swords. Meanwhile, Tsarukyan said them so that some



people who suffer from the disability complex would correct the situation, which is already out of control.
Unfortunately, we have what we have today; the most terrible thing is that the statements about the painful reality are unacceptable for the authorities. In other words, they do not differentiate between the possible and the impossible, they prefer their own interests to the common interests. It is as a result of such manifestations that the mistakes made by the authorities are very costly for our state-people, and the people who have been behind the people for more than two decades and fought for a prosperous future are being openly repressed today. The end is near, the only bad thing is that eliminating the negative consequences will take a lot of time and resources.

PAP leader Gagik Tsarukyan has always been consistent so that all the steps of his party are constructive. Good – good, bad – criticism – an opportunity to correct them. This has been Gagik Tsarukyan’s principle for many years. And today he continues with the same spirit and faith. He did not stand back, he will not stand.
GREEN PRESS

Сообщение Գագիկ Ծառուկյանը հետ չի կանգնի появились сначала на .


от admin

-->