>

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Հանրապետության նախագահի կայացրած որոշման մասին։ «Հանրապետության նախագահի կողմից իրեն ներկայացված հրամանագրի նախագիծը առարկություններով վերադարձնելու փաստն անթույլատրելիորեն շահարկվում է և արժանացել է ոչ համարժեք արձագանքի:

Այս կապակցությամբ ևս մեկ անգամ ընդգծում ենք՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է միմիայն Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով, անաչառորեն և որոշումները կայացնում է առաջնորդվելով բացառապես համազգային և համապետական շահերով:

Հանրապետության նախագահը չի ներկայացնում որևէ քաղաքական ուժի շահերը, սև կամ սպիտակ չէ, և այդ առումով անթույլատրելի և անընդունելի է ցանկացած շահարկում:

loading...




Հանրապետության նախագահի՝ պետության գլխի կարևորագույն առաքելությունն է հետևել Սահմանադրության պահպանմանը և նախագահի ինստիտուտը ծառայեցնել որպես բանակցելու և երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիներ գտնելու հարթակ: Հանրապետության նախագահը բազմիցս առաջարկել է և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բանակցությունների սեղանի շուրջ համախմբելու քաղաքական ուժերին տարաձայնությունները հարթելու և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու նպատակով:





Հանրապետության նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է՝ իրացնելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր լիազորությունը:

Հիշեցնում ենք, որ Սահմանադրական դատարանն իր 2020թ. մարտի 31-ի ՍԴՈ 1518 որոշմամբ ամրագրել է, որ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրությամբ սահմանված հիմքերով (կարգով) իրականացվող հայեցողական լիազորություններից են զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու այլընտրանքային լիազորությունը:


Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ հիմնավորումները Հանրապետության նախագահի աշխատակազմ են ուղարկվել 2021թ. փետրվարի 28-ին երեկոյան և մուտքագրվել են դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2021թ. մարտի 1-ին: Հանրապետության նախագահը հրամանագրի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի և օրենսդրությամբ սահմանված ժամկետներում», — ասված է նախագահի տարածած հայտարարությունում։

The President of the Republic Armen Sargsyan issued a statement on the decision made by the President of the Republic of Armenia on the proposal to dismiss the Chief of the General Staff of the RA Armed Forces Onik Gasparyan. “The fact of returning the draft decree submitted to him by the President with objections is inadmissibly manipulated and has received an inadequate response.

In this regard, we emphasize once again that the President of the Republic carries out his functions only through the powers defined by the Constitution, impartially making decisions guided exclusively by national interests.



The President of the Republic does not represent the interests of any political force, whether it is white or white, in that sense any speculation is inadmissible.

The most important mission of the President of the Republic is to follow the observance of the Constitution, to use the institution of the President as a platform for negotiations, to find ways to resolve the situation in the country. The President of the Republic has repeatedly suggested: reaffirming his readiness to unite the political forces around the negotiating table in order to settle their differences and find mutually acceptable solutions.

The President of the Republic returned the draft decree on dismissal of the Chief of the General Staff of the RA Armed Forces, Colonel-General Onik Gasparyan, with his objections, exercising his authority defined by Part 2 of Article 139 of the Constitution.

We remind you that the Constitutional Court in its 2020 By the decision of the Constitutional Court of March 31, 1518, it was fixed that one of the discretionary powers exercised by the President of the Republic on the grounds (in accordance with the procedure) established in the field of the Armed Forces is the alternative authority to appoint and dismiss the highest command staff of the Armed Forces.

The reasons for not accepting the President’s objections were sent to the President’s Office in 2021. on the evening of February 28 և entered the first working d

Сообщение ‼Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ իր կայացրած որոշման մասին появились сначала на .


add
loading...
.

от admin