>

Իրազեկ քաղաքացիների միավորումը տեղեկացնում է.





2021 թվականի մարտի 1-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 18։30-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը։





«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեղում իրականացրել է հանրահավաքի աերոնկարահանում՝ մասնակիցների քանակը պարզելու համար։

Հարկ է նշել, որ հանրահավաքի ժամով պայմանավորված՝ նկարահանումն իրականացվել է հանրահավաքի մեկնարկի ժամից ընդամենը 24 րոպե անց՝ մթությունից խուսափելու և


հետագա հաշվարկը հնարավոր դարձնելու համար։

Նկատենք, որ դրանից հետո՝ հավաքի ընթացքում, մասնակիցների քանակն էապես ավելացել է, սակայն մթության պատճառով ավելի ուշ ժամի անհատական հաշվարկ իրականացնել չի հաջողվել։



Ըստ այդմ, 18։54-ին արված աերոլուսանկարի անհատական հաշվարկի, ինչպես նաև ավելի ուշ

արված լուսանկարների հաշվարկի հիման վրա կարող ենք պնդել,

որ Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցների քանակը վստահաբար եղել է ոչ պակաս, քան 21,000 և ոչ ավել, քան 25,500 մարդ։

Сообщение Հրապարակվեց մարտի 1-ին իշխանության կողմից կազմակերպած հանրահավաքի մասնակիցների թիվը. Պաշտոնական появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->