>

Լևոն Բարսեղյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Քաղաքական ավերի սաքսաուլի մասին

loading...



Լինելո՞ւ է մեկը, որ իրենց այս եղբայրներին բացատրի, որ էս մտածողությունն ու վարքը ոչ միայն փակուղի է տանում, այլեւ փակուղին քանդում ու բոլորին լցնում է անդունդը:
Խնդրում եմ ինձ մեկնաբանություններում չպատմել.





«… բա որ էսինչը, էնինչը, սենց ասաց, նենց ասաց …»: Մի բան է, երբ զառանցում է իշխանություն չունեցող ու պաշտոնի չձգտող մարդը, այլ բան է, որ այսպես խոսում են իշխանության ձգտողները: Պատկերացրեք իշխանություն ստանալուց հետո ինչ են անելու իրենց ասած «անասուններին»:

Շատերս ենք տեսել Մարտի 1-ը՝ դեմերես եւ լավ ենք պատկերացնում:
2008-ի մարտի 1-ից հետո, երբ խոսում էինք քաղբանտարկյալների մասին, սուտ մեղադրանքների ու քաղաքական հալածանքների մասին, մի քանի հոգի կային, որոնց արձագանքն արդեն անգիր էինք արել ու գիտեինք, թե երբ են ասելու նույն բանը.


«… բա որ Լեւոնի ժամանակ …» այդով փորձելով որեւէ ապրօրինություն արդարացնել մեկ այլ ապօրինությամբ: Նույն պրիմիտիվ ու խարդախ մտածողությամբ պատասխանելով, զգայական մակարդակում «վրեժ լուծելով» ոչ մի տեղ չենք հասնելու, լավագույն դեպքում բոլորը իրար քֆրտելով դառնալու են օտար երկրների քաղաքացիներ, որոնց համար Հայաստանը լինելու է ծիրանի հանք-ռեզերվացիա-հանգստի տուն-ռեստորան-գերեզմանոց եւ էլի մի քանի սպասարկման հաստատություն:

Եթե կա մեկը այս պարոնների մերձավորներից, իմաց տվեք, որ իրենք շանս չունեն իշխանություն վերստանալու, անգամ, եթե թարկեն էս բառապաշարով արտահայտվել մարդկանց մասին, որոնց ժամանակին իրենց շեֆերն ու «ախպերությունը» կաշառքով ու այլազան բռնություններով նվաստացրել ու դարձրել էին վարձու քվեարկիչ:
Բոլորը պիտի հասկանան վերջապես, որ բոլոր քաղաքացիներն ազատ են՝ մասնակցել այս կամ այն հավաքին, ունենալ կամ չունենալ քաղաքական կամ քաղաքացիական դիրքորոշում, արտահայտվել կամ չարտահայտվել, եւ իրենց վարքի համար իրենք պիտի լինեն պատասխանատու:

Այստեղ մեջբերված «պայծառ» մտքի ու համախոհների պատասխանատվությունը լինելու է հանրային արհամարհանքը: Ինչքան շուտ այսպիսիք ազատեն քաղաքական հարթակը, այնքան շուտ է ձեւավորվելու քաղաքական մրցակցային դաշտ ու մարդիկ իրական ընտրություն են ունենալու: Իսկ սրանք բազմաթիվ պատճառներով դաշտը չեն ազատելու:



Դա նշանակում է, որ մյուսները պետք է ձեւեր գտնեն սրանց եւ ձախողված իշխանությունների երկբեւեռ դաշտն այնուհանդերձ փոխելու, գործոն դառնալու եւ քաղաքացիներին գաղափարական այլընտրանքներ եւ թարմ լուծումներ առաջարկելու համար: Դա շատ բարդ է, երբ հիշում ենք, որ մերժվածների քաղաքական գործունեությունը, պրոպագանդան, բռնության ու սպանության քարոզը սնվում է հանրությունից թալանված, օրինականացված եւ չօրինականացված նյութական եւ ֆինանսական ահռելի միջոցներից, որոնք համախառն քաշով հազարապատիկ գերազանցում են այլ ընդդիմադիր եւ նորաստեղծ քաղաքական ուժերի կարողությունները:

Երկբեւեռ դաշտը ձեւափոխելը բարդ է նաեւ այն առումով, որ գործող իշխանությունների աջակիցների ճնշող մեծամասնությունը շատ լավ հիշում է իրենց «անասուն», «ժեխ», «բոմժ» կոչողների եւ դրանց հոգեւոր հայրերի արածներն ու չարածները, ու բառացիորեն սարսափելով դրանց վերադարձից, ապավինում է գործող իշխանություններին:

Այս մարտահրավերն ընդունելը, արդյունավետ կերպով հաղթահարելը, Հայաստանի գաղափարական եւ քաղաքական դաշտում տեղ բացելն ու երկրի զարգացման լավագույն ուղիները առաջարկելը նոր քաղաքական ուժերի հիմնական, կամ միակ խնդիրն է: Այս խնդրի լուծումն է թելադրելու պետության առաջընթացը:
Իսկ մինչ այդ մենք դատապարտված ենք «վայելելու» տասնամյակների քաղաքական ավերի սաքսաուլը:

Դիտեք նաև

Сообщение Եթե կա մեկը այս պարոնների մերձավորներից, իմաց տվեք, որ իրենք շանս չունեն իշխանություն վերստանալու, անգամ, եթե թարկեն էս բառապաշարով արտահայտվել մարդկանց մասին․․․Լևոն Բարսեղյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin