>

«Մեկ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում գրված է.


«Իմ ունեցած տեղեկություններով, Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործել Նիկոլ Փաշինյանի՝ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը:




Քոչարյանի զոհերը

Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը չորեքշաբթի կդիմի Սահմանադրական դատարան՝ բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունն ստուգելու, այլ 2018-ի հունիսի 11-ին ընդունված Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»





ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։ Հիշեցնեմ, որ 2018-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարեց հետևյալ լրացումը.


«Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ»։

Սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումն օրենքի ուժով կմտնի օրինական ուժի մեջ և Օնիկ Գասպարյանն իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ։ ՀՀ նախագահին խնդրում,



հորդորում և պահանջում եմ ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկել բացառապես ՀՀ վարչապետի Ձեզ ներկայացված՝

Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին առաջարկությունը։ Նշվածից զատ ցանկացած այլ գործողություն կդիտարկվի որպես հարված ՀՀ անվտանգությանն ու ՀՀ Զինված ուժերի մարտունակությանը»։

Դիտեք նաև՝

Сообщение «Իմ տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը եկել են համաձայնության» появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->