>

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն այսօր տոնում է  ծննդյան 23-ամյակը: Իննայի համար տոնական օրը սկսվել է անակնկալներով: BlogNews.am-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ կեսգիշերին նրան այցելել են ընկերները նվերներով ու գեղեցիկ տորթով:

«Անկեղծ ասած՝ չգիտեմ՝ առաջինն ով է շնորհավորել, քանի որ աշխատանքից հոգնած տուն էի մտել ու միանգամից գնացել լոգանք ընդունելու, այդ ընթացքում զանգերի ու հաղորդագրությունների տեղատարափ է եղել․ փաստորեն, ծնունդս սկսվել էր, ես չգիտեի: Իսկ երբ դուրս եկա լոգաարանից, տեսա հյուրասենյակում հավաքված ընկերներիս, ովքեր, ավանդույթի համաձայն, նվերներով ու տոնական տորթով եկել էին ինձ շնորհավորելու»:




Քոչարյանի զոհերը

38768809_267121073985481_4593430831427421982_n





Դերասանուհու համար օրն աշխատանքային է, մեզ հետ զրույցի ժամանակ էլ Իննան նկարահանման հրապարակում էր. «Օրս աշխատանքային սկսվել է ու այդպես էլ շարունակվում է, մի քանի գործնական հանդիպումներ ունեմ: Երեկոյան առանձնապես պլաններ չունեմ ու կարծում եմ՝ չեմ էլ ունենա: Այս տարի որոշել եմ չնշել տարեդարձս»:


Ինչո՞վ է պայմանավորված տարեդարձը չնշելը՝ դերասանուհին մեկնաբանում է. «Որոշել եմ այս տարեդարձս ներդաշնակության ու միայնության մեջ անցկացնել։ Ամեն տարի մի ձև ես ուզում նշել, այս անգամ ստացվեց այնպես, որ մեծ խնջույք չեմ ուզում կազմակերպել, որոշել եմ մենակ նշել: Կարծում եմ՝ դա էլ իր հետաքրքրությունն ունի: Չնայած հնարավոր է՝ մի քանի օր հետո փոշմանեմ, ու ընկերներիս հետ քաղաքից դուրս գնանք»,- եզրափակեց Իննան:

41532988_2080865781925983_1446156386009403592_n



40563750_247863809133114_7278467074902752496_n

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->