>

Aravot.am-ի զրուցակիցն է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը -Տիկին Զոհրաբյան, իր վերջին հարցազրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններին՝ լինեն դրանք արտահերթ, թե հերթական, անպայմանորեն մասնակցելու է և մասնակցելու է առանձին։ Այսօր Դուք հայտարարեցիք, որ չեք հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ազատ և արդար ընտրություն անցկացնել: -Բացարձակ որևէ հակասություն չկա Ծառուկյանի

և իմ հայտարարությունների միջև։ Մարտի 1-ին, Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքը վարչական ռեսուրսի, իշխանական և օլիգարխիկ բոլոր լծակների աննախադեպ գործադրում էր և անգամ այդ դեպքում նա կարողացավ հրապարակ բերել ընդամենը 22-23 հազար մարդ և սա ես համարում եմ Նիկոլի հերթական պարտությունը։ Ինչ վերաբերում է Ծառուկյանի հայտարարությանը, այո, «Բարգավաճ Հայաստանը», որն ունի հանրային աջակցություն՝ չի կարող չմասնակցել առաջիկա ընտրական գործընթացներին և դաշտը թողնել բացառապես Փաշինյանին և իր գրպանում ծվարած կուսակցություններին։




Քոչարյանի զոհերը

Այլ հարց է, որ ես մնում եմ իմ վստահ համոզմանը, որ ընտրություններում՝ լինեն դրանք հերթական, թե արտահերթ, Նիկոլ Փաշինյանը գործադրելու է վարչական հնարավոր և անհնար լծակները, ինչի ականատեսը մենք եղանք մարտի 1-ին։ – Տիկին Զոհրաբյան, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել հուշագիր Փաշինյանի հետ, ինչը ենթադրում է, որ «Լուսավոր Հայաստանը» Փաշինյանի հրաժարականի դեպքում չի առաջադրի վարչապետի թեկնածու և խորհրդարանը կգնա ինքնալուծարման։ Ի՞նչ դիրքորոշում ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: – Այդ հարցի վերաբերյալ ես արդեն ասել եմ, որ խմբակցությունում որևէ քննարկում չի եղել և այս պահին խմբակցության տեսակետ ներկայացնել չեմ կարող։




Երկրում ստեղծված է աննախադեպ ծանր իրավիճակ, որը պիտի անպայմանորեն հանգուցալուծվի և պիտի անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ հանգուցալուծումը լինի քաղաքական ճանապարհով։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է երկիրը պերմանենտ ցնցումների մեջ պահելու և քաղաքական օրակարգը խեղաթյուրելու համար, հասարակությանը շարունակում է պահել միմյանց հանդեպ թշնամանքի գեներացիայով և եթե այս իրավիճակը շատ արագ չհանգուցալուծվի, մենք կորցնելու ենք Հայաստանի պետականությունը։ Ստեղծված ծանր իրավիճակը բոլոր քաղաքական ուժերից պահանջում է առավելագույն զգոնություն և ադեկվատ լուծումներ։ Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/03/02/1174817/?fbclid=IwAR1KqkZQE1aDiiKdsNSXffuPF31bN0q015ykB8wpaPEziEWL0nJho_Se_VQ

© 1998 – 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից


Aravot.am’s interlocutor is PAP MP Naira Zohrabyan – Mrs. Zohrabyan, in her last interview PAP leader Gagik Tsarukyan mentioned that the PAP will definitely participate in the upcoming elections, whether they are extraordinary or regular. Today you stated that you do not believe that Nikol Pashinyan can hold a free and fair election. “There is absolutely no contradiction between Tsarukyan and my statements.” The rally organized by Nikol Pashinyan on March 1 was an unprecedented use of administrative resources, all the levers of power and


oligarchy; even in that case he was able to bring only 22-23 thousand people to the square; As for Tsarukyan’s statement, yes, “Prosperous Armenia”, which has public support, cannot but participate in the upcoming electoral processes, leaving the field exclusively to Pashinyan, to the parties hidden in his pocket.

It is another matter that I remain convinced that in the elections, whether they are regular or extraordinary, Nikol Pashinyan will use the possible, impossible administrative levers, which we witnessed on March 1. – Mrs. Zohrabyan, the leader of LHP Edmon Marukyan announced that he is ready to sign a memorandum with Pashinyan, which means that “Bright Armenia” will not nominate a candidate for Prime Minister in case of Pashinyan’s resignation, the parliament will go to self-dissolution. What is the position of the Prosperous Armenia Party? – I have already said about that issue that there was no discussion in the faction, at this m

oment I cannot present the opinion of the faction. An unprecedented difficult situation has been created in the country, which must be resolved և, everything possible must be done so that the solution is political. Nikol Pashinyan is doing everything to keep the country in permanent turmoil, to distort the political agenda, to keep the society with the generation of enmity towards each other, if this situation is not resolved very quickly, we will lose the statehood of Armenia. The current difficult situation requires maximum vigilance from all politic

Сообщение Արտահերթ ընտրությունների հարց ԲՀԿ-ն չի քննարկել․ Նաիրա Զոհրաբյան появились сначала на .


от admin

-->