>

Մարտի 4-ին լրանում է Սահմանադրական դատարան դիմելու 3-օրյա ժամկետը։ Այդ օրը ուժի մեջ կմտնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին։




Քոչարյանի զոհերը

Ինչպես արդեն հայտնի է՝ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել վարչապետի առաջարկը և դիմել է ՍԴ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։





Սա, սակայն, չի նշանակում, որ նախագահը վիճարկում է վարչապետի առաջարկը։ Այնպես որ այն ուժի մեջ կմտնի մարտի 4-ին։

16-ի ներքո հավաքված նախկին իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ իրենց բողոքն են արտահայտել նախագահի որոշման մեջ՝ մեղադրանքներ հնչեցնելով նրա հասցեին։


Ակնհայտ է, որ այսպիսով չեղարկվում է ռազմական հեղաշրջման փորձը Հայաստանում։

Արդեն իսկ կարելի է ասել, որ առաջիկայում Հայաստանում արտահերթ ընտրություններ են սպասվում։



Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում իշխանությունների հրավիրած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շատաբի հայտարարությունը անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը, քանի որ ԳՇ հայտարարության որոշումը կայացվել է Սերժ Սարգսյանի դրդմամբ.

«Որովհետեւ կապ չունի՝ ով է ստորագրել այդ թուղթը, ով՝ ոչ․ այդ թուղթը սեղանին դնելու և ստորագրությունների պրոցեսը սկսելու որոշումը կայացրել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ, ես չեմ ուզում ասել՝ հրամանով։ Ես ուզում եմ ուղիղ ասել, որ իմ կողմից նշանակված ԳՇ պետը կատարում է մերժվածի հրամանները․ այ դա ամենամեծ դավաճանությունն է, այ է՛դ ա դավաճանությունը»։

Նյութի աղբյուր՝ civic.am

Сообщение Մարտի 4-ին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը կմտնի ուժի մեջ․ Ռազմական հեղաշրջման փորձը չստացվեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->