>

ՄԵՐ «ԿԱՍԿԱԾԱՄԻՏ» ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ

ՀՀ Սահմանադրության 124 հոդվածի 5-րդ կետով ամրագրված է, որ Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
Ի՞նչ պարտադիր է, որ նախագահ արմեն սարգսյանը անդամագրվի որևէ կուսակցության, տոմսն էլ դնի գրպանը:




Քոչարյանի զոհերը

Բայց հո կարո՞ղ է ծածուկ համակրել, անգամ 17 կուսակցություններին ծածուկ անդամագրվել՝ առանց դիմում տալու, առանց անդամության տոմս ունենալու: Մեր կարծեցյալ նախագահն այդպես էլ արել է: Նրան ասել են՝ մենք ենք քեզ բերել, պիտի պարես մեր նվագի տակ:





Եվ նախագահը պարում է: Հո չի՜ պարում: Ու որպեսզի բացահայտ չերևա այդ 17 թափթփուկ կուսակցություններին գաղափարապես ու պաշտոնապես աջակցելը, մեր այս ոչ ու փուչ նախագահը գտել է իր համակրանքը ծածկելու ձև՝ սկսել է «կասկածել» Վարչապետի և Ազգային ժողովի ամեն մի որոշման օրինականությանը՝ ինքը լինելով առաջինը օրենք խախտողը:

Հանցագործ սեռժիկ սարգսյանը գենշտաբի օնիկին ու մի քանի դավադիրների թելադրել է Փաշինյանի դեմ դուրս գալ, ուրեմն նախագահ արմեն սարգսյանն էլ, ոտնահարելով նախագահի ինստիտուտի արժանապատվությունը, պիտի կատարի սեռժիկի հրահանգը և չպիտի հաստատի գենշտաբի դավաճան ղեկավարին ազատելու վարչապետի որոշումը: Ի՞նչ անի խեղճ ու կրակ նախագահ արմեն սարգսյանը, որ համ կատարի սեռժիկի հրահանգը, համ էլ ժողովրդի մոտ արդարանա, թե պետք է վարչապետի որոշման սահմանադրականությունը ճշտել:


Հետաքրքիր է, որ գենշտաբի պետի պոստում օնիկ գասպարյանին նշանակելու վարչապետի որոշումը նախագահի համար օրինական էր, իսկ նրան ազատելու որոշումը՝ անօրինական: Նախագահ կոչված արմեն սարգսյանն այդպես է վարվում, որովհետև բազմաթիվ պատճառներ ունի: Նախ նա արդեն ռոբո-սեռժական ղարաբաղյան դավաճան կլանի շարքային անդամն է դարձել ու վարչապետի հրաժարականն է անամոթաբար պահանջել: Եվ ապա բազում բիզնես ծրագրեր ունի, որոնք պահպանելու խաթեր էլ եկել է Հայաստան՝ լինելով Անգլիայի քաղաքացի: Հո վարի չի՞ տալու իր եկամտի աղբյուրները:

Հիմա էլ ձևեր է թափում, իբր Սահմանադրական դատարանի միջոցով է ուզում ճշտել և՛ վարչապետի, և՛ Ազգային ժողովի որոշումների օրինականությունը: Դե լավ, էլի, մարդ պիտի նամուս ունենա և անհարմար զգա ու վերջ տա իր երկակի կեղտոտ խաղերին: Բայց չէ՜, արմեն սարգսյան նախագահ կոչված այդ անգլիական լրտեսն իր այդ մանիպուլյացիայով շարունակում է հակաժողովրդական երկակի խաղերը՝ մի կողմից իբր «օրինական» քայլեր է անում (ողբամ ես քեզ), մյուս կողմից էլ ռոբիկին ու սեռժիկին իր հավատարմությունն է ապացուցում: Ամոթ քեզ, դավաճան հայվան:



Հիմա ի՞նչ է ստացվում, նախագահի աթոռին սոսնձված արմեն սարգսյանն այնքան ժամանակ պիտի ձգի (սահմանադրական դատարանին ժամանակ է պետք այդ հարցը քննելու), մինչև օնիկ գասպարյանի շուրջ հյուսված այդ կծիկը շարունակի ավելի կծկվել, և երկիրը շարունակի մնալ այս խառնված վիճակում: Դեհ, դավաճանությունն էլ հո պոզով պոչով չի՞ լինում:

Նախագահին ձեռք է տալիս այս խառը վիճակը, որովհետև այդպես են ուզում ղարաբաղից ոչ բարով Հայաստան եկած և նախագահի աթոռը գրաված այն երկու տականքներ քոչարյան ռոբիկն ու սեռժիկ սարգսյանը, որոնց ղեկավարման տարիներին արմեն սարգսյան -բիզնեսմենի թալանին ոչ ոք չի խանգարել: Իսկ ահա Փաշինյանը խանգարում է, որի դեմ էլ պայքարում է անհայրենիք արմեն սարգսյանը: Ամոթ, հազար ամոթ այս անձին, որ իր եկամուտները, իր թալանը պահելու խաթեր ստրկաբար ծառայում է ո՛չ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ ճորտի կարգավիճակով ծառայում է ղարաբաղյան հանցավոր կլանին:

Մի՞թե մեզ պետք է նման նախագահ, որը հարկատուների հաշվին պահում է իրեն և մի հսկայական ապարատ ու բացահայտ պայքարում է ժողովրդի ընտրած իշխանության դեմ, հետևաբար պայքարում է ժողովրդի դեմ:

Իհա՛րկե պետք չի: Եվ օր առաջ պետք է դավադիր ուժերին ծառայող այս ստրուկին, այս դավաճանին հասկացնել, որ Հայաստանում դու արդեն շա՜տ օտար ես, հեռացիր քո Անգլիան և հանգիստ թող մեր ժողովրդին:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Сообщение Մի՞թե մեզ պետք է նման նախագահ, որը ․․․․Ալիս Սողոմոնյանի դիպուկ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->