>

«Հրապարակ» թերթը գրում է.

«Անկախ նրանից, որ Սեդրակ Քոչարյանի կողմից չեն ցանկանում այս պահին մանրամասնել հայցերի բովանդակությունը, մենք պարզեցինք, թե Վանեցյանի և Պապյանի կոնկրետ որ արտահայտություն­ները կամ հայտարարություններն են դատական հայցի առիթ տվել: ԱԱԾ տնօրենի դեպքում խոսքը, ըստ նախնական տեղեկությունների, նրա և ՀՔԾ պետի հայտնի ասուլի­սում հնչեցված այն միտքն էր, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դո­լար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»:




Քոչարյանի զոհերը

Իսկ Արա Պապյանի դեպքում դա­տական հայցի առիթ է հանդիսացել օգոստոսի 17-ին «Lragir.am» կայքին տված հարցազրույցում արտահայտած հետևյալ միտքը. Պապյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի վարած սխալ տնտեսական քաղաքականու­թյան մասին, ասում է. «Միգուցե, եթե այդ քաղաքականությունը ճիշտ լիներ, Հայաստանի տնտեսությունը ոչ թե 8 անգամ, այլ 18-20 անգամ զարգանար:





Ես՝ ինքս, բավականին շատ դեպքեր գիտեմ, որ մարդկանց, օրինակ՝ Մոսկվայից եկած ներդրող­ներին, ուղղակի ֆիզիկապես ծե­ծելով՝ ձեռքներից խլել են բիզնեսը և ասել, օրինակ, որ հեռախոսների բիզնեսը վաղվանից պետք է մենակ Սեթոն անի՝ անգամ չթողնելով, որ խանութների ապրանքը վաճառեն»:


Այս դատական հայցերը Սեդրակ Քոչարյանը ներկայացրել է սեպտեմբերի 23-ին: Ուշագրավ է, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն իր դեմ դատական հայցից երեք օր առաջ՝ սեպտեմբերի 20-ին, «Հրա­պարակին» տված հարցազրույցում, որը լույս է տեսել սեպտեմբերի 21-ի համարում, հատուկ անդրադարձել էր թեմային.

«Ես միայն մի ճշտում եմ ուզում անել, մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին, հիշում եք (խոսքը Քոչարյանի՝ 6 միլիոն «կա­շառքով» հյուրանոց ձեռք բերելուն է վերաբերում): Դա մի քիչ արագ խո­սելու արդյունք էր: Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում են կատարված»:



Ընդ որում, նա այս ճշտումն արեց՝ անկախ մեր հարցից, ուղղակի այդ պահին հիշեց և որոշեց առիթն օգտագործել ու ճշգրտել իր խոսքերը: Թերևս նա արդեն տեղյակ էր, որ իր դեմ նման դատական հայց է նախապատրաստ­վում կամ «սիրտն էր վկայում»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->