>

Ինձ համար բացահայտված է քրեական գործի այն հատվածը, որ քննվում է դատարանում, և ես դրանով մեղադրանք եմ պաշտպանում:






loading...


Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Մարտի 1՛՛-ի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արյունալի իրադարձություններից 13 տարի անց բացահայտվա՞ծ է այդ գործը, թե՞ ոչ:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Գործով անջատված մաս կա, որ նախաքննության փուլում է, ես գնահատական տալ չեմ կարող՛՛:




Ըստ Բաղդասարյանի՝ պաշտպանական կողմի գործողություններն իրավունքի ակնհայտ չարաշահում են, որոնց արդյունքում խախտվում են դատավարության մյուս մասնակիցների իրավունքները:

«Իրավունքի խախտումներ կան, այո՛: Դատավարությանը որպես տուժող մասնակցող անձանց իրավունքները ոտնահարվում են, որովհետև այս արդարադատությունը կարող է դառնալ ուշացած՝ իր բացասական հետևանքներով՛՛,-հավելեց դատախազը:

Сообщение ՛՛Մարտի 1՛՛-ի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ գործի մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin