>

Արցախի անունը պիտի Իսկանդեր դնեյինք, այդ դեպքում գեներալները իրենց կյանքի գնով կպաշտպանեյին Արցախը։ Այս մասին գրել է Գայա Արզոիմանյանը։




Քոչարյանի զոհերը

«Ինչու՞ այդ գեներալները ծպտուն չհանեցին, երբ նոյեմբերի 9 -ի ստորագրությամբ հանձնվեց Արցախի մեծ մասը, իսկ Իսկանդերի մասին վարչապետի հայտարարությունից հետո այսպես խառնվեցին իրար։ Միթե՞ սիրելի ժողովուրդ դուք այս պարզ բանը չեք հասկանում։




Համոզված եմ հասկանում եք, բայց ձեռք չի տալիս դա ասեք։ Ու հիմա նայելով թե ըստ ձեր անձնական նախասիրության ինչ արագությամբ կարող եք նույն մարդուն դավաճանից հերոսացնել եւ հերոսից դավաճան դարձնել եւ թե ինչ երեսպաշտությամբ ու կեղծիքով եք դա անում, հասկանում եմ, որ ձեր համար չկա հանուն հայրենիքի համար պայքար։ Բոլորդ ձեր նեղ անձնական ընկալումներից, շահից կամ անձնական վրեժխնդրությունից զատ ոչինչ էլ չեք տեսնում։ Եւ նույն տրամաբանության մեջ շարունակում եք կեղծիքի մեջ պահել հասարակությանը։ Բոլորով ստում եք, կեղծում ըստ ձեր հարմարության։ Միթե՞ կարելի է այսչափ մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց։


Միթե՞ մենք այս ենք։ Մի տեղ համերգ ու խորոված են անում, մի տեղ ջահերով երթ ու համերգ, մյուս տեղում դմփ դմփ հու։ Սա իսկական խենթանոց է, իսկ որ ամենավատն է այս ամենը կատարվում է խորը ատելության մթնլոլորտում եւ փոխարեն առաջնորդնորը դա մեղմելու ավելին են հրահրում վառ օրինակ Արծվիկ Մինասյանը։

Եւ հետաքրքիր է թե ինչի՞ց որոշեցիք, որ ով ձեր հետ համաձայն չէ պարոնայք 17 +- ականներ, ուրեմն ոչխար է, ժեխ է, դավաճան է։ Իմ կարծիքով էլ ձեր նախկին թալանն ու հասարակությանը բարոյազրկելու հետեւանքով ենք այս օրերը ապրում, հիմա ի՞նչ ես էլ ձեզ ասեմ՝ոչխար ու այդպես շարունա՞կ ։


Դեռ իշխանության չեկած մաչրկանց ահաբեկում եք, ֆեյսբուքբյան գրառումների տակ լցոնումներ անում եւ ուզու՞մ եք ձեզ հավատա՞ն։ Ուշքի եկեք, բավական է։

Ինչպես Նիկոլն է ասում, որ Բաղրամյանի ժողովուրդը մեր եղբայրներն են, այդպես էլ դուք ասեք, որ Նիկոլին սատարողները ձեր եղբայրներն են, որովհետեւ գոնե Արցախը Իսկանդերից թանկ է։ Գժվեցինք»։

Сообщение Միթե՞ մենք այս ենք։ Մի տեղ համերգ ու խորոված են անում, մի տեղ ջահերով երթ ու համերգ, մյուս տեղում դմփ դմփ հու….Գայա Արզումանյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->