>

Նախօրեին Միքայել Մինասյանն ուշագրավ տեղեկություն էր հաղորդել, թե «ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ գաղտնալսել է Օնիկ Գասպարյանին եւ ձայնագրել Գլխավոր շտաբի պետի եւ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը․․․ այն շուտով հրապարակվելու է»։


Մենք փորձեցինք ճշտել, թե ինչի մասին է խոսքը։ Պարզվում է՝ այդ խոսակցությունը եղել է դեկտեմբերին՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք մեկնելու օրերին։

loading...



Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ Օնիկ Գասպարյանը՝ Փաշինյանի Սյունիք մեկնելուց առաջ՝ դեկտեմբերի 19-ին, այցելել է Սյունիք, որպեսզի կազմակերպի, որ դեկտեմբերի 21-ին կատարվելիք վարչապետի այցը չխոչընդոտեն։





Նախօրեին արդեն հայտնի էր, որ սյունեցիները Փաշինյանին չեն թողնելու մարզ մտնել, ուստի այդ հարցը միայն ուժայինները կարող էին կարգավորել։


Այս լուրը Սերժ Սարգսյանի զարմանքն է հարուցում, որ այդ ցածր առաքելությունը ստանձնել է ԳՇ պետը։

Երբ Գասպարյանին փոխանցում են Սերժ Սարգսյանի զարմանքը, նա այնքան է վրդովվում, որ ուղիղ կապով զանգում է Սերժ Սարգսյանին եւ զայրացած ասում՝ ես դրա այցի հետ կապ չունեմ, ես ո՞նց կարող եմ նման բանով զբաղվել։



Եվ այնքան է զայրացած լինում, որ անգամ հայհոյում է Փաշինյանին, թե՝ ես դրա կամակատարը չեմ։ Ահա, այս խոսակցությունն է ձայնագրել ԱԱԾ-ն, որն ուզում են հրապարակել։

Աղբյուր՝ hraparak.am

Դիտեք նաև՝

Сообщение Համացանցում է հայտնվել Սերժ Սարգսյանի և Օնիկ Գասպարյանի խոսակցության սղագրությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin