>

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Դիտեք նաև՝

«Հայաստանը, որպես երկիր և պետական ինքնուրույն միավոր, գտնվում է անդունդի եզրին:




Քոչարյանի զոհերը

Ա) Համազգային աղետներ․

1. Ազգային երազանքի և այդ նպատակին հասնելու ճանապարհի բացակայություն:






2. Ազգային հավատի և եկեղեցու վիրավորված և հաշմված վիճակ:

3. Ազգային մշակույթի և ավանդույթների խեղված և անհասկանալի վիճակ:

4. Արցախի փաստացի կորուստ և անորոշ վիճակ:

5. Հայոց Մեծ Եղեռնի փաստացի մոռացություն և միայն ձևական, արարողակարգային միջոցառումներով հիշում:

6. Համազգային բազմաշերտ պառակտվածություն և անտանելի ատելության մթնոլորտ:


Բ) Պետական գերխնդիրներ․

1.Պետության ղեկավարը։

2.Օրենսդիր իշխանությունը:

3.Գործադիր իշխանությունը:



4.Դատական իշխանությունը:

5. Հարկադրանքի մարմինները (ԱԱԾ, Դատախազություն, Ոստիկանություն, Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն):

6. Զինված ուժերը:

Ինչպես տեսնում ենք, համազգային դաշտում անկարող ենք և անկազմակերպ, պետական կառույցները հիմնականում կամ տապալված են, կամ գտնվում են ապազգային ուժերի վերահսկողության տակ ու մատնված են անգործության:

Միակ պետական կառույցը, որը փորձում է թույլ չտալ երկրի կործանումը և կանխել պետականության վերջնական կորուստը, մնացել է ՀՀ ԶՈՒ և Հայոց բանակը՝ ի դեմս Գլխավոր շտաբի և Բանակային կորպուսների հրամանատարական կազմի:

Ըստ այդմ, անհրաժեշտ եմ գտնում համակարգված և սինքրոնացված պայքարի միջոցով հասնել ապազգային իշխանության հեռացմանը, այնուհետև՝ ժամանակավոր՝ Ազգային համաձայնության կառավարության ձևավորմամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որը երաշխավորված՝ լինելու է որպես ժողովրդի կամարտահայտություն։

Արդյունքում ստեղծված կառավարությունն ունակ է լինելու, ի թիվս այլ կարևորագույն խնդիրների, վերակազմավորել հայկական զինված ուժերը՝ տարածաշրջանային և ազգային մարտահրավերներին դիմագրավելու համար»:

Сообщение Գեներալ Արշավիր Ղարամյանը հայտարարություն է տարածել․ Նոր մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->