>

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց նրա՝ մարտի 1-ին Հանրապետության հրապարակում արված հայտարարությունների վերաբերյալ:




Քոչարյանի զոհերը

Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հայտարարեց, որ ՀՀ Գլխավոր շտաբի ղեկավար Օնիկ Գասպարյանը հայտնի հայտարարությունն արել է Սերժ Սարգսյանի հրամանով: Մարուքյանը նշեց, որ ուզում է հրապարակային արված հայտարարության վերաբերյալ հնչի հրապարակային պարզաբանում:




«Դուք ներկայացրեք ապացույցներ, որ Գլխավոր շտաբի ղեկավարը Սերժ Սարգսյանի հրամանով արել է հայտարարություն Ձեր հրաժարականի վերաբերյալ»,- նշեց Մարուքյանը: Նա միեւնույն ժամանակ հարցրեց, թե չի՞ պատրաստվում Փաշինյանը անձամբ գնալ գենշտաբ եւ խոսել գեներալների հետ:


Հարցին, սակայն, չպատասխանեց Նիկոլ Փաշինյանը: Ամբիոնին մոտեցավ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:


«Այն հայտարարությունները, որոնք որ արվել են վարչապետի կողմից, չեմ կարծում, որ հավելյալ պարզաբանման կարիք ունեն, եւ վարչապետը, որքանով որ հարկ է համարել, այդ չափով է այդ հայտարարությունները արել, եւ եթե լիներ կամ լինի հավելյալ պարզաբանման կարիք, կարծում եմ դրան դեռեւս անդրադարձ կլինի:

Իսկ մնացածի մասին պետք է ի գիտություն ընդունել այն հայտարարությունները, որոնք որ արվել են մարտի 1-ին»:

Сообщение Նիկոլ Փաշինյանը համառորեն ամբիոնին չի մոտենում․ Ինչ է կատարվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->