>

Վազգեն Մանուկյանը հայտնեց, թե ինչ են ասել իրենց` նախագահական նստավայր այցելած պատվիրակության անդամներին։




Քոչարյանի զոհերը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու` վարչապետի փաստաթուղթը չուղարկեց Սահմանադրական դատարան։ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ այս մասին հայտնեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։




Նշենք, որ նախագահը պետք է եռօրյա ժամկետում ՍԴ դիմեր` Գասպարյանի աշխատանքից ազատման փաստաթուղթը վիճարկելով։ Երեք օրն այսօր լրացավ։

«Իրավաբանները գտան մի միջոց, ըստ որի` մինչև մարտի 8-ը Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անել չեն կարող։


Արանքում նախագահը նորից պետք է միջամտի ՍԴ։ Այդ խոստումն ու իրադրությունն է բացատրվել մեր` նախագահական այցելած պատվիրակությանը։ Այսինքն` այն, ինչ ուզում էինք, չստացանք, ստացանք կիսատ–պռատ»,–ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով` սա նշանակում է, որ մի քայլ ևս արեցին, սակայն դեռ պայքարելու ժամանակ կա։


Մանուկյանն ասաց նաև, որ Փաշինյանը նախորդ հանրահավաքին կարողացավ հավաքել 15 000 մարդ, ինչը ցույց է տալիս, որ առաջին հենարանի հարցը լուծել են` ժողովուրդն իր հետ չէ։ Երկրորդ հենարանն ուժային կառույցներն են, իսկ բանակը դրա հիմնասյունն է։

Դիտեք նաև՝

Сообщение Թարմ տեղեկատվություն նախագահականից․ Որոշումը կայացված է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->