>

Փաստաբան Սեդա Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի եթերում պատասխանելով հարցին, թե Օնիկ Գասպարյանն ի՞նչ կապ ունի «Մարտի 1»-ի գործին, ասել է.

Դիտեք նաև՝




Քոչարյանի զոհերը






«Եթե ուզում ենք պարզել, թե ինչու այս օրերին ըմբոստացավ Օնիկ Գասպարյանը, ապա պետք է պարզենք, թե որտեղ էր նա գտնվում 2008 թվականին և ինչ գործունեությամբ էր զբաղվում։

Չեմ ուզում Օնիկ Գասպարյանի անձի բնութագիրը մի կողմ դնել, որովհետև գիտեմ, որ նա շատ լավ զինվորական է եղել, և շատ ցավում եմ, որ հայրենիքի համար շատ բան արած՝ պատերազմին մասնակցած ու հաշմանդամություն ստացած և Զինված ուժերում ծանրակշիռ դեր ունեցած զինվորականին կարողացան դրդել, որպեսզի նա խախտի օրենքը։


Օնիկ Գասպարյանը 2008 թվականին ևս ծառայություն է մատուցել Ռոբերտ Քոչարյանի վարչակազմին։



Այդ ծառայությունը դրսևորվել է նրանով, որ քրեական գործով առկա են ցուցմունքներ, հարցաքննվել է նաև ինքը՝ Օնիկ Գասպարյանը։

Այն անձինք, որոնք այսօր հայտարարություն են արել ու գտել են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է վարչապետի պաշտոնից հեռանա, պատերազմի տխուր ավարտից հետո պետք է հավաքվեին ու միասին հեռանային»:

Сообщение Փաստաբան Սեդա Սաֆարյանի ուշագրավ հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->