>

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ պետք է տեղի ունենար Նիկոլ Փաշինյանի եւ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հանդիպումը, որի մասին մեկ օր առաջ հայտնել էր անձամբ Մարուքյանը՝ ասելով, թե վարչապետ Փաշինյանը զանգել, իրեն հրավիրել է՝ քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը։

Դիտեք նաև՝




Քոչարյանի զոհերը

Սակայն տեղեկացանք, որ երեկ հանդիպումը չի կայացել։




ԼՀԿ-ից ոչ պաշտոնապես հայտնեցին, թե Փաշինյանի առաջարկած ժամը հարմար չի եղել Մարուքյանին, ամենայն հավանականությամբ, այսօր կամ վաղը կհանդիպեն»:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց նրա՝ մարտի 1-ին Հանրապետության հրապարակում արված հայտարարությունների վերաբերյալ:


Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հայտարարեց, որ ՀՀ Գլխավոր շտաբի ղեկավար Օնիկ Գասպարյանը հայտնի հայտարարությունն արել է Սերժ Սարգսյանի հրամանով: Մարուքյանը նշեց, որ ուզում է հրապարակային արված հայտարարության վերաբերյալ հնչի հրապարակային պարզաբանում:

«Դուք ներկայացրեք ապացույցներ, որ Գլխավոր շտաբի ղեկավարը Սերժ Սարգսյանի հրամանով արել է հայտարարություն Ձեր հրաժարականի վերաբերյալ»,- նշեց Մարուքյանը: Նա միեւնույն ժամանակ հարցրեց, թե չի՞ պատրաստվում Փաշինյանը անձամբ գնալ գենշտաբ եւ խոսել գեներալների հետ:


Հարցին, սակայն, չպատասխանեց Նիկոլ Փաշինյանը: Ամբիոնին մոտեցավ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Այն հայտարարությունները, որոնք որ արվել են վարչապետի կողմից, չեմ կարծում, որ հավելյալ պարզաբանման կարիք ունեն, եւ վարչապետը, որքանով որ հարկ է համարել, այդ չափով է այդ հայտարարությունները արել, եւ եթե լիներ կամ լինի հավելյալ պարզաբանման կարիք, կարծում եմ դրան դեռեւս անդրադարձ կլինի:

Իսկ մնացածի մասին պետք է ի գիտություն ընդունել այն հայտարարությունները, որոնք որ արվել են մարտի 1-ին»:

Сообщение Փաշինյանի առաջարկած ժամը հարմար չի եղել Մարուքյանին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->