>

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայրենիքի փրկության շարժման ձևաչափի վերանայման հարցի հնարավորությունը չի քննարկում։ Նման կարծիք Քոչարյանը հայտնել է ռուսական լրատվամիջոցների համար կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։




Քոչարյանի զոհերը

Երկրի նախկին ղեկավարին հարցրել են, թե արդյո՞ք նա չի պատրաստվում առաջնորդել այդ շարժումը։





Քոչարյանը նշել է, որ ինքն իսկապես աջակցել է շարժմանը, և այդ շարժմանը հաջողվել է իր շուրջ համախմբել հասարակության զգալի մասին։

Քոչարյանի խոսքով` շարժման ներկայիս առաջնորդ Վազգեն Մանուկյանն արժանի, փորձառու քաղաքական գործիչ է։ Քոչարյանը հիշեցրել է, որ շարժման նպատակը նախ կառավարության հրաժարականին հասնելն է, ապա` մեկ տարի անց, արտահերթ ընտրություններ անցկացնելը։


Մանուկյանն այդ ընտրություններին չի մասնակցելու։



Այդ առումով, ըստ Քոչարյանի, Հայաստանում շատ քիչ քաղաքական գործիչներ կլինեն, որոնք պատրաստ են իրենց վրա վերցնել այսքան լուրջ պատասխանատվություն։

Դիտեք նաև՝

Сообщение Պատրա՞ստ է առաջնորդել Հայրենիքի փրկության շարժումը. պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->