>

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` իրեն պաշտոնից ազատելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։


Դիտեք նաև՝




Քոչարյանի զոհերը





Ինչպես պարզ է դառնում դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում հրապարակված հայցադիմումից, այն դատարան է մուտքագրվել մարտի 3-ին ու մակագրվել վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանին։


Գործով որպես պատասխանող է ներգրավվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որպես երրորդ անձինք` ՀՀ վարչապետի աշխատակազմն ու ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը:



Հիշեցնենք`2021թ. փետրվարի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր էր ստորագրել Տիրան Խաչատրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին։

Դրան հաջորդել էր նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի միջնորդությունը, որը ՀՀ նախագահը առարկություններով փետրվարի 27-ին հետ էր ուղարկել վարչապետին։ Բայց վարչապետի աշխատակազմն այն ժամեր անց կրկին ուղարկել էր նախագահին։

Сообщение Գեներալ Տիրան Խաչատրյանի հետ կապված տարածված լուրերը հաստատվեցին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->