>

Արցախի «Հեղափոխական» ընդդիմադիր կուսակցության նախագահ, Իմ իրավունքը շարժման հիմնադիրներից Արթուր Օսիպյանը կարծում է,

որ Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձին միանալու համար Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատի Վիտալի Բալասանյանին: Այս մասին նա ասաց Civc.am-ի հետ զրույցում՝ հավելելով, որ Բալասանյանին  պետք է հեռացնել նաև ժողորդի մեջ պառակտում մտցնելու համար.




Քոչարյանի զոհերը

«Ինքն էր, որ ասում էր՝ թե Արցախը Հայաստանի մարզ համարողների ոտքը չպետք է մտնի Արցախ և այլն, հիմա էլ ասում է՝ Արցախի ազգանվեր հատվածը ՀՓՇ-ի կողքին է, այսինքն ի՞նչ, եթե ՀՓՇ-ի կողքին չեն, ազգանվեր չե՞ն»:





Նշենք, որ օրերս ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումից հետո Բալասանյանին սատարած Արցախի «Արդարություն» կուսակցության ֆեյսբուքյան էջում բացահայտվել է Օնիկ Գասպարյանի հետ Բալասանյանի հանդիպման նպատակը։ Ըստ այդմ՝ նա գնացել է «հայտնելու, որ և՛ ինքը, և՛ Արցախի ազգանվեր հատվածը կանգնած են Հայրենիքի փրկության շարժման և Հայոց բանակի կողքին»:

«Ուզում եմ Վիտալի Բալասանյանին հարց տալ՝ հիմա որ կոչ եք անում բանակի կողքին կանգնել, բա պատերազմի ժամանակ ձեր որդին ինչի՞ չէր բանակի կողքին, ինչո՞ւ զինվորի կողքին չէր»,-հարց ուղղեց Օսիպյանը՝ շարունակելով. «Պատերազմի ժամանակ  բունկերներից դուրս չէին գալիս, հիմա դուրս են եկել, կոչ են անում բանակի կողքին կանգնել։


Ու նույն կեղտոտ խաղն է գնում՝ հին ռեժիմի վերականգնման համար, ուրիշ ոչ մի բան, անունն էլ դրել են՝ բանակի կողքին են: Բանակի կողքին պատերազմի ժամանակ կանգնեիք, մինչև պատերազմը, երբ բանակը թալանում էին, այդ ժամանակ կանգնեիք, թույլ չտայիք թալանեին, որ այս օրին չհասնեինք»։

Անդրադառնալով ՀՀ ԳՇ պետի եւ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությանը՝ «Արցախի հեղափոխական» կուսակցության նախագահն ասաց. «Իրականում բանակի ու ժողովրդի կողմից աջակցություն չկա իշխանության դեմ ապստամբած այդ գեներալներին: Նրանք շատ լավ պատկերացնում են, որ սա 2․5 տարվա քանդածի արդյունքը չէ, այլ 20 տարի է ոչ մի բան չի արվել այդ բանակի համար»:



Ըստ Օսիպյանի՝ դա շատ վտանգավոր հայտարարություն է, և ընդհանրապես այն արտաքին քաղաքականության առումով է վտանգ ներկայացնում, քանի որ, եթե Հայաստանում հեղաշրջում տեղի ունենա՝ Արևմտյան երկրները չեն ընդունելու նոր իշխանության լեգիտիմությունը։

Նրա խոսքով՝ Արցախում կարծում են, որ վտանգ կա, որ այդ դեպքում Թուրքիան կարող է օգտվել առթից և ճնշել Հայաստանի և Արցախի վրա, օրինակ՝ պահանջելով նոր ճանապարհներ տալ կամ նոր տարածքներ։

«Այդ նույն Օնիկը ինչո՞ւ չէր խոսում, երբ Սերժի ժամանակ բանակը թալանում էին․ փաստերը լիքն են։

Հենց այդ նույն գեներալները և իշխանությունները պատշաճ չեն գործել, և դա է բերել նրան, որ պատերազմը պարտվել ենք»,- ասաց նա՝ շարունակելով. «Սերժ Սարգսյանի հայտարարությունը, եթե լսել եք, ինքը ասում էր, որ մինչև այդ էլ պրոցեսի վրա էինք, որ հողերը պետք է հանձնեինք։

Հեղափոխությունից հետո սկսեցին Նիկոլին մեղադրելը, որ ինքը հող հանձնող է, բա որ դուք հանձնում էիք, հիմա Նիկոլն է եկել, ինչի՞ եք դեմ տալիս, որ ինքը հող հանձնող է։ Իրենք ուղղակի իմացել են, որ սա անխուսափելի պրոցես է, նախօրոք այդ հայտարարությունները արել են, որ այսօր Նիկոլի վզին թողնեն, որ իրանք էլ ասեն բա մենք չէի՞նք ասում, որ Նիկոլը հող հանձնող է։ Բա դուք ի՞նչ էիք»։

Сообщение «Արայիկ Հարությունյանը պետք է հեռացնի Վիտալի Բալասանյանին ռազմական հեղաշրջման փորձին միանալու համար». Օսիպյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->